Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

30-րդ անգամ նշվում է Մամուլի ազատության օրը

by mediapoint
Մայիս 3, 2024
0

1994-ից ի վեր՝ մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom Day): Նախաձեռնությունը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովինն է: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այն տոն է հռչակել 1993-ի  դեկտեմբերի 20-ին:

Մեր երկրում վերջին տարիներին բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվում՝ աջակցելու տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության աղբյուրների հասանելիության ապահովման, անկախ մամուլի զարգացման, կայացման, մեդիագրագիտության մակարդակի բարձրացման համար։

Սակայն, այսօր էլ մամուլի ազատությանը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես, օրինակ, լրատվամիջոցների մի մասը կախված է դրանց սեփականատերերից, որոնք ունեն իրենց քաղաքական կամ տնտեսական անձնական օրակարգերը։

Բացի այդ, չնայած ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»,  այնուամենայնիվ, տեղեկատվության մատչելիության հասանելիության առումով անհամաչափություն կա։ Խոսքը վերաբերում է ոչ միայն թվային գրագիտության բավարար հմտություններին, այլև այն հանգամանքին, որ ընդունված է կարծել, թե օնլայն լրատվամիջոցները, համացանցային տեղեկատվական դաշտը բավարար տեղեկատվական աղբյուրներ են՝ լիարժեք ապահովելու հանրության տեղեկատվական պահանջարկը՝ առանց հաշվի առնելու աշխարհագրական տարածությունը։ Տեխնիկական իմաստով՝ թերևս, սակայն պահանջարկի առումով մարզային խնդիրները, անցուդարձը կապված են այսպես կոչված «համապետական» լրատվամիջոցի սուբյեկտիվ հետաքրքրվածության հետ, և շատ հաճախ մարզում բնակվող քաղաքացու ձայնը լսելի չէ։

Եվ ռեսուրսները, որոնք այսօր նախատեսվում են Հայաստանում մամուլի ազատության ուղղությամբ,  բավարար հասանելի պիտի լինեն նաև այդ հնարավորություններն ապահովելու համար։

 

 

Գորիս

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է1992 թվականին։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում ...

by Մանե ԿարապետյանՀոկտեմբեր 1, 2026
Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

«Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունները լիարժեք իրացնելու» գաղափարի շուրջ կազմակերպված միջոցառումը համախմբել է կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական ...

by Մանե ԿարապետյանՍեպտեմբեր 29, 2026
Հասարակություն

Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

https://youtu.be/F6ZHg6Ueufg Ինչպես խափանվեցին մթերողների պլանները Նախորդ տարիներին Մեղրիի թուզը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին արտահանման խափանումը դժվար դրության մեջ ...

by Անահիտ ԲաղդասարյանՍեպտեմբեր 27, 2026
Հասարակություն

Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ

«Zealous» ծրագրային ապահովման մշակման ընկերությունը նշել է իր հիմնադրման 14 ամյակը, որը նշանավորվել է ընկերության նորակառույց շենքի բացման արարողությամբ։ https://youtu.be/tMJ2CEWsi3Q ...

by Ալինա ՎարդանյանՍեպտեմբեր 24, 2026
Փոդքասթ

Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը

https://open.spotify.com/episode/1uHHbVzRmTamaHhqzTPt1y?si=m1mYwO1QRia3agXwSDNwlg   «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ...

by Անահիտ ԲաղդասարյանՍեպտեմբեր 23, 2026
mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.