Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի բանտի բնակիչները. գողություն եմ արել ու կյանքումս առաջին անգամ ջեմ, կարագ կերել

by Սուսաննա Շահնազարյան
Հունիս 27, 2025
0

Այդ պատմությունների հերոսները Գորիսի քրեակատարողական հիմնարկի բնակիչներ են, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման․ նրանք իրական մարդիկ են, իրենց անուն ազգանուններով, բնակության վայրերով։  

Առաջին պատմությանը ծանոթացեք այստեղ

Հ․Մ. 46 տարեկան․

Ասում է՝ եթե խցում փողկապ ունենայի, կկապեի, հետո գայի։ Ասում է, ու ինքն իր ասածի վրա ծիծաղում, հետո լրջանում է ու միանգամից վրա տալիս․

 Գիտես չէ՞, էն օրից, ինչ մեր վճիռը կարդում են, մենք չենք որոշում ինչ հագնենք, ինչ ուտենք։ Մարդ կա, 30-40 տարի ա, ստեղ ա, ինքը նույն շորերով ա, հինը վերցնում են, նորը տալիս, շատ-շատ, տնից կարող ա մի սպարտիվկի ներքև բերեն։  Մենք կաստյում, սպիտակ սարոշկա, ակուրատնի կոշիկ չենք կարա հագնենք։ Մեռելի պես ենք, ինչ հագցնում են՝ էդ ա։ Ես համաձայն չեմ, որ մեկ-մեկ ասում են՝ պետությունը ձեր վրա փող ա ծախսում։ Թող չծախսի։  Թող էդ ծախսի փոխարեն, իմ՝ մորս արգանդում լինելու վախտ մտածեր մեր մասին։ Հերս մենակ Նոր տարուն էր գալիս, դրա համար էլ չորս երեխեքս տարբեր տարիների նույն ամսվա  համարյա նույն օրերն ենք ծնվել։ Խոպան էր գնում, ձեռքին մի երկու կոպեկ գալիս էր, նոր տարվա օրերին ընկերների հետ քեֆ էին անում, վերջում էլ անպայման բարեկամներից մեկի անունով վարկ էր վերցնում, գնում, ու էդ վարկը մնում էր մորս վրա, մեկ էլ մենք էին ծնվում․․․

Մի նոր տարի էլ չեկավ, մերս ասում էր, որ բռնվել ա Ռուսաստան, լուր էր ուղարկել, թե տունը ծախեք, ինձ ազատեք, բայց տունը վաղուց բանկինն էր, էդպես էլ մեզ տնից հանեցին ու մինչև ստեղ գալս վարձով էինք ապրում։ Մերս մի տասը տեղ հավաքարարություն էր անում։ Պատահում էր, առիթավորվում էի, մեկ-մեկ հետը գնում էի, որ գիշերով մենակ չգա, ու մինչ ինքը մաքրում էր, ես կաբինետների դարակներից կոնֆետ էի թռցնում,  մի օր էլ սիգարետ գտա, էն մի օրը ֆոտոապարատ, դրեցի ֆուտբոլկիս տակ, դուրս եկա, տարա ծախեցի, որ  քրոջս համար տապուչկա առնեմ, ֆիզկուլտին կոշիկով չէին թողնում դահլիճ գնա։ Մորս գործից ազատեցին,  ապարատի փողն էլ հետ ուզեցին։

Կզարմանաք, բայց մերս դրա համար չջղայնացավ, բայց ասեց  դու պիտի մտածես ոնց փող աշխատես, ոչ թե գողանաս։ Դե իմ աշխատելն էլ, ոնց ասեմ, մենակ գողանալը եղավ։ Մի քանի անգամ խանութներով «անցանք», կյանքում սառաջին անգամ կարագ-ջեմ կերա, քուրս էլ արդեն էլ ֆիզկուլտի չէր գնում, բարձր դասարան էր, բայց միշտ երազում էի նրա համար կապույտ ակով մատանի առնեմ, որովհետև կապույտ սիրուն աչքեր ուներ։ Բայց մերս որոշել էր շուտ մարդու տա, հետը տանում էր գործի տեղ, որ իրա ասելով, տեսնեն, հավանեն, ուզեն, որ մի ուտող ձեռ պակասի։ Քուրս ժրաջան աղջիկ էր, մեր երեք եղբայրներին համարյա ինքն էր պահում։ Մի օր էլ հայվան մեկը պատվի հետ խաղաց, վիզը պոկեցի։ Դրանից քրոջս վիճակը չլավացավ, բայց ինձ բռնեցին, ութ տարի տվին, որովհետև անչափահաս էի, համ էլ երևի նշանակություն էր ունեցել, թե ինչի համար եմ սպանել։

Էդ ութ տարում ո՛չ մերս, ո՛չ քուրս իմ հետևից չեկան, իրանց ասելով, իմ գործը չէր, որ խառնվել էի, հետո իմացա, որ մի քանի կոպեկ ա էդ անասունը տվել։ Ես էլ, որ ազատվեցի, տուն չգնացի, Կիրովականում մի ծանոթ ունեի, գնացի նրանց տուն, մի քանի ամիս ապրեցի։ Էդ ընթացքում իմացա, որ քույրս ուրիշ մեկի հետ ամուսնացել ա, երկու երեխա ունի, ու տղուն էլ իմ անունն են դրել, բայց մեկ ա, դրանից հետո էլ տուն չգնացի։ Մեկ-մեկ եղբայրներիս հանդիպում էի Երևանում, բայց ո՛չ ես իրանց ասելու, ո՛չ էլ տալու բան ունեի, ո՛չ էլ՝ իրանք։

Երկրորդ անգամ նստեցի խմբակային գողության համար, բոլորը թռան, ես ու մի խեղճ տղա մնացինք մենակ, մինչև դատը կլիներ, նա իրեն վնասեց։ Էդ խմբից ոչ մեկը մեզնով չհետաքրվեց։ Ասում էին էդ տղու թաղմանն էլ չեն գնացել։ Ինձ յոթ տարի տվին, բայց հետո սրոկս երկարացրին վեց ամսով։ Դուրս եկա, իմացա, որ հերս եկել ա մորս հետ ա ապրում, եղբայրներիցս մեկը Ռուսասատան էր, էն մեկն էլ իմ օրին՝ բանտերում։

Մի օր էլ չեմ դպրոց գնացել, տառերն ինքնուրույն եմ սովորել, բայց ոչ մեկը չէր հետաքրքրվում էր, թե խի չեմ դպրոց գնում։ Մերս ասում էր, իբր հեսա հերդ կանչելու ա, գնանք Ռուսաստան, լավ կլինի, հիմիկվանից ռուսերեն սովորեմ, բայց ո՞նց, ոչ մեկը չէր ասում։

Ցմահ տվին, որովհետև փակված տեղը մեկն ասաց, որ դուրս գաս, մարդ կա, պիտի «նակազատ անես», ու դրա համար մի մեշոկ փող կտա։ Լավ չհասկացած, թե ինչ պիտի անեի, ես արդեն մտքիս մեջ ծախսում էի։ Ուզում էի գնայի քրոջս էն տղուն տեսնեի, որ իմ անունն ուներ, մերս արդեն չկար, գիտեի, որ գերեզմանին քար չկա, մի ակուրատնի կսարքեի, ես էլ, երևի մարդավարի կապրեի։ Չնայած էդ մարդավարին որն ա, ես չգիտեմ։

Ի՞նչ գլուխ ցավացնեմ, գործս անելուց  3 ամիս հետո, դեռ փողը չստացած, բռնվեցի, զակազ տվողն էր անունս ասել։
Ու հիմա ստեղ եմ, մենակ էն կարացի անեմ դրսում, որ մորս գերեզմանին մի քանի մեխակ տարա։
Սուտ ա, որ ասում են ստեղ վիճակ, կարգ ա փոխվել, մի ոջիլի արժեք էլ չունենք մարդկության համար։

Մենակ թե գլխիս քարոզ չկարդաս, թե բա չգողանայիր, չսպանեիր։ Խի, ես ուզու՞մ էի։ Չեմ էլ ասում՝ բան ա, ստացվել ա, քանի անգամ կարար ստացվեր։ Էն պահն ա, որ ուզում ես կարգին ապրես, ձևը չես գտնում, սա երևի ամենահեշտն ա։ Բայց քրոջս պատվին կանգնելը չպիտի էդպես պատասխան տային։ Էդ անասունը նաչալնիկ մարդ էր, տուն, կնիկ ուներ, բայց գլխի մազն էլ չծռվեց, ապրելու տեղն էլ չփոխեց։

Հիմա, որ իմ մասին գրես, ի՞նչ օգուտ, կարո՞ղ ա մեկին էդ գրելուցդ օգուտ լինի։ Մի երկու բառ էլ, որ ինձանից ավել պոկես էստեղի կյանքի մասին, վայ թե սրոկս ավելացնեն, չնայած էլ ինչ ավելացնեն, կարող ա հետմահու(ծիծաղում է, բայց ամբողջ զրույցի ընթացքում չէի նկատել, որ երբեմն հուզվել է, որովհետև նոր տեսա ձեռքի մեջ ճմռթված շորի կտորը, երևի թաշկինակի փոխարեն էր)։

Մի քանի րոպե երեքս էլ(նաև հսկող ոստիկանը) լուռ էինք, հետո  չարախնդաց․ դու էլ դրանո՞վ ես տուն պահում, էդ որ չլինի, կարող ա դու էլ մտածես թե ոնց անես մարդավարի ապրես։

Ասաց ու ոստիկանին դժգոհեց․ «ինձ հո՞ր պերիր ստեղ»։

Սուսաննա Շահնազարյան
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.