Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Պատմության բույրն ու առողջարանային ռեստարտը. ինչպես է Լիտվան կապիտալիզացնում մշակութային ժառանգությունը

(Մաս 2)

by Անահիտ Բաղդասարյան
Մայիս 23, 2026
0

Մեր այցելությունը Լիտվայի փոքր քաղաքներ, մի կարևոր օրինաչափություն բացահայտեց. այստեղ պատմությունն ու բնությունը պարզապես անցյալի հիշողություններ չեն, այլ կենդանի, տնտեսական հզոր ռեսուրս։ Լիտվացիները սովորել են իրենց մշակութային ժառանգությունը մատուցել այնպես, որ այն դառնա համայնքային զարգացման շարժիչ ուժ։

Հոդվածի առաջին մասին ծանոթացեք այստեղ։

 Ալիտուս. Երբ թանգարանը դառնում է կենդանի կրթական միջավայր

Մեր մշակութային կանգառների մեկնարկը տրվեց Ալիտուսի տարածաշրջանային պատմության թանգարանից, որը լավագույնս ապացուցում է՝ ժամանակակից թանգարանը մեկանգամյա այցելության վայր չէ: Եվրոպական միության տարբեր ծրագրերի աջակցությամբ հաստատությունը վերածվել է ոչ ֆորմալ կրթական հզոր կենտրոնի:

 

1 of 13
- +

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

Թանգարանի առաջին հարկում գործում է հատուկ կահավորված ընդարձակ լսարան-սրահ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են կրթական միջոցառումներ, դասընթացներ ու համայնքային հանդիպումներ:

Բարձրանալով երկրորդ հարկ, այցելուն հայտնվում է բոլորովին այլ իրականության մեջ. այստեղ ավանդական ցուցանմուշները (հին կենցաղային իրեր, գույք, կշեռքներ) համադրված են նորագույն տեխնոլոգիաների հետ: Թանգարանը հմտորեն օգտագործում է ինտերակտիվ լուծումներ. այցելուները կարող են հավաքել փայտե մեծ պատմական գլուխկոտրուկներ կամ վիրտուալ իրականության (VR) ակնոցների միջոցով բառացիորեն «ճամփորդել» անցյալում՝ հայտնվելով լիտվական հին հյուղակի ներսում:

Մեր այցի օրերին թանգարանում բացվել էր նաև բացառիկ մի ցուցահանդես՝ «Պատմության բույրերը՝ Կլեոպատրայից մինչև Նապոլեոն»: Պատմաբաններն ու պարֆյումերները/ օծանելիքագործները համատեղ վերականգնել են մինչև 19-րդ դարեր Եվրոպայում հայտնի բույրերը: Ցուցադրության առանցքում լիտվական պատմության ամենաազդեցիկ կանանցից մեկն է՝ իշխանուհի Բարբարա Ռադզիվիլը։

Մարդակենտրոն ենթակառուցվածք և բացարձակ հասանելիություն

Թանգարանի ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ այն լիովին հասանելի և հարմարեցված է հաշմանդամություն ունեցող, մասնավորապես՝ սայլակով տեղաշարժվող անձանց համար: Շենքի մուտքն ու վերելակային համակարգն այնպես են նախագծված, որ սայլակով այցելուն կարող է անարգել բարձրանալ մինչև երրորդ հարկ, որտեղից էլ, շնորհիվ ամբողջությամբ հարթեցված և առանց խոչընդոտների հատակի, հանգիստ մուտք գործել բոլոր ցուցասրահներ: Սա լավագույնս արտացոլում է եվրոպական այն փիլիսոփայությունը, որ մշակույթն ու պատմությունը պետք է հավասարապես հասանելի լինեն բոլորի համար:

 

Ալիտուսի սինագոգը. պահեստից՝ արվեստի ժամանակակից կենտրոն

Ալիտուսում պատմական հիշողության վերականգնման և հետխորհրդային տրանսֆորմացիայի մեկ այլ վառ հասցե է տեղի հրեական սինագոգը: 1911 թվականին կառուցված այս աղյուսե կառույցը համարվում է տարածաշրջանի ամենաարժեքավոր պատմական հուշարձաններից մեկը, որը հրաշքով փրկվել է Հոլոքոստի տարիներին: Սակայն խորհրդային ժամանակաշրջանն իր հետքն է թողել այս պատերի վրա. տասնամյակներ շարունակ սինագոգի շենքն օգտագործվել է որպես  պահեստ, ինչի հետևանքով կառույցը գրեթե ավերվել ու կորցրել էր իր նախնական տեսքը:


Այսօր, շնորհիվ Եվրոպական միության և տեղական համայնքի համատեղ ներդրումների, սինագոգը ստացել է իր երրորդ կյանքը: Այն ամբողջությամբ վերականգնվել է՝ խնամքով պահպանելով կամարակապ պատուհաններն ու պատմական ճարտարապետական տարրերը:

Այսօր այս պատերից ներս այլևս լռություն չէ. շենքը վերածվել է Ալիտուսի տեսողական արվեստի կենտրոնի (Alytus Audiovisual Arts Center): Կազմակերպվում են ժամանակակից արվեստագետների ցուցահանդեսներ, համերգներ, ստեղծագործական երեկոներ և մշակութային երկխոսության այլ միջոցառումներ: Այս կերպ Լիտվան ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում իր երբեմնի բազմամշակութային անցյալին, այլև լքված հոգևոր կառույցը վերածում է քաղաքի տնտեսական ու զբոսաշրջային զարգացման կարևոր կետի:

Բիրշտոնաս. Երեք հազար բնակիչ և համաշխարհային սպա-կենտրոն

Մեր հաջորդ կանգառը Բիրշտոնասն էր՝ մի փոքրիկ քաղաք, որն ապացուցում է՝ մասշտաբը կապ չունի հաջողության հետ: Ունենալով ընդամենը երեք հազար բնակիչ, Բիրշտոնասը դարձել է Լիտվայի առողջարանային զբոսաշրջության  առաջատար կենտրոններից մեկը: Այստեղ ամեն ինչ կառուցված է հանքային բնական ջրերի և կայուն էկո-տուրիզմի շուրջ: ԵՄ ներդրումների շնորհիվ քաղաքը պահպանել է իր բնական միջավայրն ու Նեման գետի ափամերձ գեղեցկությունը՝ միաժամանակ զարգացնելով բարձրակարգ հյուրանոցային ու ՍՊԱ ինդուստրիան։


Սա այն մոդելն է, որտեղ մասնավոր բիզնեսն ու համայնքը գործում են փոխշահավետ  համագործակցությամբ: Քաղաքի փորձն ապացուցում է, որ տեղական իշխանությունը ոչ թե խոչընդոտում, այլ ընդառաջում է ներդրողին՝ ապահովելով բարձրակարգ ենթակառուցվածքներ, մաքրություն և անվտանգություն։

Տրակայ. Մշակութային բազմազանությունը՝ որպես համաշխարհային բրենդ

Ճանապարհի եզրափակիչ կետերից մեկը պատմական Տրակայն է: Լճերի մեջտեղում՝ Գալվե լճի կղզյակի վրա վեր խոյացող հայտնի Տրակայի ամրոցը Լիտվայի գլխավոր պատմական այցեքարտերից է: Սակայն տեղական իշխանություններն այս քաղաքը վերածվել են ավելիի, քան պարզապես թանգարանային նմուշ է:

 

1 of 6
- +

1.

2.

3.

4.

5.

6.

Տրակայը հայտնի է իր բազմամշակութային ժառանգությամբ: Այստեղ դարեր շարունակ կողք կողքի ապրում են կաթոլիկ լիտվացիներն ու թյուրքալեզու կարաիմները։ Տեղական փոքր ու միջին բիզնեսը՝ հուշանվերների կրպակներից, լճի վրայով նավակներով տուրերից մինչև ռեստորաններ, հմտորեն կապիտալիզացնում է պատմական այս միջավայրը: Դրա լավագույն դրսևորումը կարաիմների ավանդական խոհանոցի գլխավոր հպարտությունն է՝ կիբինայը (kibinai)։ Սա տեսքով կիսալուսնաձև կարկանդակ ՝ խմորով և հատուկ եղանակով կտրատված մսով թխվող ուտեստ, որն այսօր դարձել է քաղաքի խոհարարական այցեքարտը։

Տրակայի յուրաքանչյուր քայլափոխի հանդիպող ռեստորաններն ու կրպակները հենց այս էթնիկ ուտեստի շնորհիվ տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկների են գրավում։ Սա հստակ ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեկ պատմամշակութային հուշարձանն ու տեղական ավանդույթը դառնալ ամբողջ քաղաքի տնտեսության շարժիչ ուժը՝ աշխատանքով և կայուն եկամուտով ապահովելով տեղի բնակիչներին:

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Պատմության բույրն ու առողջարանային ռեստարտը. ինչպես է Լիտվան կապիտալիզացնում մշակութային ժառանգությունը
    Հոդվածներ

    Պատմության բույրն ու առողջարանային ռեստարտը. ինչպես է Լիտվան կապիտալիզացնում մշակութային ժառանգությունը

    Մայիս 23, 2026
    «Թրամփի ուղու» շուրջ հանրային երկխոսություն Մեղրիում
    Հասարակություն

    «Թրամփի ուղու» շուրջ հանրային երկխոսություն Մեղրիում

    Մայիս 23, 2026
    Սահմանամերձ բնակավայրերի ներքին ու արտաքին մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները
    Հասարակություն

    Սահմանամերձ բնակավայրերի ներքին ու արտաքին մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները

    Մայիս 23, 2026
    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
    Հասարակություն

    «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Գորիսում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

    Մայիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.