Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Քննարկման թեման Գորիսի ճարտարապետական դիմագիծն էր

by Քրիստինե Հայրապետյան
Նոյեմբեր 9, 2022
0

Գորիսի երկրագիտական թանգարանի նախաձեռնությամբ քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Գորիս քաղաքի հին և նոր ճարտարապետական լուծումներին։ Ինչպես նշեց թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը, այն  հերթական պլանավորված հանդիպումներից էր, որը նվիրված էր Գորիս քաղաքին։  «2020թ․ հոկտեմբերին Գորիս քաղաքի հիմնադրման 150-ամյակն  էր, սակայն համավարակի, ապա նաև 44–օրյա  աղետալի պատերազմի պատճառով՝ հանդիսավոր միջոցառումներ տեղի չունեցան։  Եվ այժմ, երբ իրավիճակը համեմատաբար խաղաղ է,  ցանկացանք անդրադառնալ այդ թեմային»,–ասաց տնօրենը։  Նրա կարծիքով Գորիս քաղաքի դիմագիծը գնահատող հանրության աչքի առջև երբեմն ցավալի փոփոխություններ են կատարվում, նորը կառուցելու նպատակով քանդվում են հին շինությունները՝ առանց պահպանելու ճարտարապետական ավանդույթները։

Գորիս քաղաքի հիմնադրման, կառուցապատման պատմությունը ներկայացրեց Սևադա Զաքարյանը, ով շուրջ 17 տարի զբաղեցրել է Գորիս քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։  Նա  նաև նշանակալի դեր է ունեցել հատկապես 1980-1990–ական թվականներին քաղաքի ճարտարապետական ուրույն դիմագծի ձևավորման գործում։ Սևադա Զաքարյանը ներկայացրեց Գորիսի քաղաքաշինական, ժողովրդական  ճարտարապետության առանձնահատկությունները, մոտեցումները, ինքատիպ լուծումներն ու նրբությունները, քաղաքի նոր ձևավորման, ձևափոխման ընթացքը և խոսեց նաև այն մասին, թե ինչպես է տեսնում քաղաքի ապագան։

Ս․ Զաքարյանը ներկայացրեց նաև արխիվային  փաստաթղթեր՝քաղաքաշինության վերաբերյալ, որոնք վկայում էին, որ քաղաքի կառուցապատումը սկսվել է դեռևս  1830-ական թվականներին, երբ ռուս–պարսկական պատերազմի արդյունքում Զանգեզուրն ու Ղարաբաղը միացրեցին Ելիզավետապոլի նահանգին։ Ռուսական տիրապետության շրջանում կառուցված Գորիս քաղաքի կառուցապատողները՝ճարտարագետները, եղել են և՛ հայեր, և՛ ռուս բարձրաստիճան զինվորականներ։ Գորիս քաղաքի հիմնադրման տարեթիվը 1870թ․ է, սակայն որպես բնակավայր, հին Գորիսը 3000-4000 տարվա պատմություն ունի։

Քաղաքի կառուցապատման մեջ ժողովրդի ստեղծագործական մոտեցումը ամենակարևոր ձեռքբերումներից է։ Գորիսեցի վարպետները օգտագործում էին տեղական շարվածքը, որը նրանց բարձր ճաշակի մասին էր խոսում։

Բանախոսը ցավով նշեց նաև խորհրդային շրջանում քաղաքաշինության մեջ թույլ տրված սխալների մասին, քանի որ այդ շրջանում քանդվում են քաղաքի կենտրոնական մասում գտնվող բազմաթիվ արժեքավոր ճարտարապետական կառույցներ և կառուցվում մեր բնությանն ու ընկալումներին ոչ հարիր տիպային շենքեր, և այս միտումը երբեմն շարունակվում է նաև մեր օրերում։ «Եթե կառուցում ես մի շենք, որը բնությանը հարիր չի  և այն խանգարում է տվյալ տեսարանը ընկալելուն, ապա այդ  չպիտի կառուցես, ավելի շատ բնությունը պետք է երևա, ոչ թե կառույցը»,–նկատում է ճարտարապետը։  Նա այն համոզմանն է, որ քաղաքի զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում դեռ շատ անելիքներ կան։

Քննարկման թեմա դարձավ նաև Գորիս  քաղաքում այժմ իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով ստեղծված անհարմարություններին, կառուցապատման որակին առնչվող հարցեր։

Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության  և կոմունալ բաժնի պետ Գարեգին Փարսյանի խոսքով՝ գորիսյան ոճը, այսինքն մաքուր տաշ, կարմիր տանիքներ, կարմիր գծեր և  հարկայնությունը՝ այն հիմնական չափանիշներն են, որոնք խրախուսվում են պահպանել շինարարության ընթացքում, իսկ մյուս փոփոխություններն ընդունելի  են համայնքապետարանի կողմից։ Նա նաև ներկայացրեց այն ծրագրերը, որոնք նախատեսվում են իրականացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Անդրադառնալով  քաղաքի  ջրամատակարարման և կոյուղագծերի ցանցի վերակառուցման արդյունքում քաղաքի կենտրոնական փողոցների անբարեկարգ վիճակին՝ քաղաքաշինության բաժնի պետը նշեց, որ այդ աշխատանքներն ամբողջովին կավարտվեն 2023թ․ վերջին։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.