Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Ընտանիքի տարին» Գորիսում չնպաստեց ընտանիքների ամրապնդմանը

by mediapoint
Հունվար 13, 2015
0

58090Քրիստինե Հայրապետյան
Կառավարության որոշմամբ՝ 2014թ. ապրիլի 7-ից 2015թ. ապրիլի 7-ը Հայաստանում հայտարարվել է Ընտանիքի տարի՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու մասին 2013 թ· նոյեմբերի 22-ի որոշումը: Մինչ տարվա ավարտը մի շարք միջոցառումներ կանցկացվեն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի ընտանիքի դերի բարձրացմանն ու ընտանեկան արժեքների պահպանմանը:

Գորիսի քաղաքապետարանի կրթության եւ սոցիալական հարցերի գծով գլխավոր մասնագետ Արմինե Հովակիմյանը նշում է, որ 2015թ.-ին կշարունակվեն ընտանիքի տարվան նվիրված միջոցառումները· ուշադրության կարժանանան ընտանեկան մասնագիտական գերդաստանները, բազմազավակ, շնորհալի ընտանիքները: Նախատեսվում է նաեւ, որ ընտանիքի թեմայով լրագրողական նյութեր կպատրաստվեն:Որքան էլ մեծ լինի Գորիսում անցկացվող Ընտանիքի տարվան նվիրված միջոցառումների ցանկը, ցավալի է, որ վերջին տարիներին ամուսնալուծություններն աճել են:  Գորիսի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում 2013թ. գրանցվել է 25, 2014թ·-ին՝ 69 ամուսնալուծություն: Հավանաբար պատկերն  ավելի տխուր կլիներ, եթե հնարավոր լիներ պարզել նաեւ չգրանցված ամուսնալուծությունների թիվը: Դրա կողքին ամուսնությունների թիվը 2013թ. համեմատ չի աճել, 2014թ·  գրանցվել է  207 ամուսնություն՝ նախորդ  տարվա 194-ի փոխարեն:

Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանի խոսքով՝ ամուսնալուծությունների  ընդհանուր արմատը հոգեւոր ճգնաժամի մեջ է: «Եթե ամուսնությունը հիմնված է սիրո վրա, ապա նման բան չի սպառնում: Շատերը նյութական արժեքների համար են ամուսնանում, իսկ փորի, դրամանապանակի հաստությունը սիրո հետ կապ չունի,- ասում է տեր Ահարոնը եւ հավելում,- սերը լույս է, եւ եթե չկա լույսը՝ խավարը քիչ-քիչ կնվաճի մարդուն»: Քահանան ամուսնացող զույգերին ու նրանց բարեկամներին հորդորում է ամուր պահել իրենց ընտանիքը, այսինքն՝ եթե Աստված միացնում է, ապա մարդը չբաժանի:

Գորիսում ամուսնալուծվողները հաճախ չեն դիմում հոգեբանի, մինչդեռ հնարավոր է, որ հոգեբանը ամուսիններին կարողանա օգնել փոխելու իրենց որոշումը:

Հոգեբան Վարսիկ Հարությունյանի խոսքով՝ իրեն հիմնականում դիմում են այն ամուսինները, որոնց ընտանիքները գտնվում են ամուսնալուծվելու եզրին: Դիմողներն ավելի շատ կանայք են, որը հիմնավորում է նրանով, որ կանայք շատ ավելի հեշտ են արտահայտվում եւ կարողանում են խոսել իրենց խնդիրների մասին, իսկ տղամարդիկ գերադասում են հոգեբանի հետ հեռախոսով զրուցել:

Վարսիկ Հարությունյանի խոսքով՝ ամուսնալուծությունների հոգեբանական պատճառները տարբեր են. ամուսնանալու առաջին իսկ օրվանից, երբ ամուսիններն իրար չեն հասկանում՝ հետագայում էլ շատ դժվար են համակերպվում իրար հետ եւ  արժեհամակարգի, ընտանեկան մշակույթի, ավանդական հայացքների բախումից ավելի է խորանում «ընտանեկան ճգնաժամը»:

Վ. Հարությունյանը կարծում է, որ ամուսնալուծությունների աճը պայմանավորված է   կրթադաստիարակչական ցածր մակարդակով: Ավելի շատ ամուսնալուծվում են մինչեւ 28 տարեկան ամուսինները. հոգեբանը պարզաբանում է, որ անձի ձեւավորման գագաթնակետը 28 տարեկանում է ավարտվում եւ այդ տարիքում մարդն արդեն կայացած է համարվում: Ավելի բարձր տարիքում ամուսնալուծվում են, երբ խնդիրները  խորանում են: «Կան ամուսիններ, որոնք մեկը մյուսի խնդիները չեն կարեւորում եւ նույնիսկ հեգնանքով են խոսում այդ մասին»,- ասում է Վ. Հարությունյանը:

Վարսիկ Հարությունյանը նշում է, որ ամուսնալուծության պատճառով երեխաները ձեռք են բերում երկու վաքագիծ, կամ՝ մեկուսանում են միջավայրից, կամ էլ ագրեսիվ են դառնում: Ամուսնալուծությունից հետո ծնողների սխալ մոտեցման պատճառով երեխայի վարքը փոխվում է, եւ եթե ծնողը ճիշտ չի դաստիարակում իր երեխային, ապա վերջինս որպես լիարժեք անձ չի ձեւավորվում: Հոգեբանը, ով աշխատում է Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցում, պատմում է, որ դպրոցում թեեւ քիչ, բայց  կանխարգելիչ աշխատանքներ են տարվում նաեւ այն երեխաների հետ, որոնց ծնողներն ամուսնալուծված են: Վ. Հարությունյանն ասում է, որ աշխատում են նաեւ այդ երեխաների մայրերի հետ, այսինքն՝ ուղղորդում են, թե ինչպես վարվեն իրենց երեխաների հետ:
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.