Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Կրոնական հավատքի մասնակցում են սոցիալական խնդիրների պատճառով»,-ասում է Արամը

by mediapoint
Հոկտեմբեր 27, 2015
0

3118Քրիստինե Հայրապետյան
Արամի կինը՝ Կարինեն, «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ է: Ամուսինն ասում է, որ ինքը երբևէ կնոջը չի արգելել, որ «գնա պաշտամունքի»: Նա պատմում է, որ կինն արդեն 20 տարի է, ինչ այդ  հավատքի հետևորդ է: Ամեն ինչ սկսվել է այն ժամանակից, երբ իրենց որդու մահից հետո կինը ծանր հոգեկան ապրումների պատճառով  հաճախ հիվանդանում էր, անընդհատ բժիշկ էին կանչում.  մի օր էլ   Կարինեն  տեսիլք է ունենում, որից հետո  սկսում է գնալ «պաշտամունքի»: Արամի խոսքով՝ դրանից հետո  կինը սկսել է ապաքինվել: Նրանց  երեք երեխաները ևս մոր հետ  սկսել են  հաճախել «պաշտամունքների», ինչպես Արամն է ասում, իրենց երեխաներն էլ են «հոգևոր»:  «Տես ինչքան գրքեր կան մեր տանը,- ասում է  նա,-կինս ու երեխաներս էդ բոլոր գրքերը կարդացել են»: Նրա խոսքով՝ ինքն այդ հավատքի անդամ չի, թեև ծանոթ է Կտակարանին, մի քանի անգամ մասնակցել է պաշտամունքներին, բայց ասում է, որ դեռ չի կարողանում  ընկալել էդ ամենը, որ հավատա Աստծուն էնպես, ինչպես որ պետք է:Արամի համոզմամբ՝ տարբեր կրոնական ուղղությունների շատանալը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մեծ մասը կարիքի մեջ է, անգործության մատնված, հենց այդ պատճառով էլ մարդկանց սկսել է հետաքրքրել  «հոգևոր կյանքը». «Առաջներում ինչի՞ չկար, որովհետև բոլորն աշխատում էին, ազատ ժամանակ մարդիկ չէին էլ ունենում, իսկ հիմա անգործությունից մարդիկ չեն իմանում, թե  ինչ անեն, ինչով լցնեն իրենց օրը»,-ասում է նա:

Նրա  կարծիքով, տարիներ առաջ մարդիկ չէին ընդունում, որ  իրենց շրջապատում ինչ-որ մեկը  կարող է որևէ կրոնական կազմակերպության անդամ լինել, իսկ հիմա արդեն նորմալ են վերաբերվում:

«Ես  էլ եմ հաճախել իրենց պաշտամունքներին,- մեր զրույցին է միանում Արամի քրոջ աղջիկը՝ Անուշը,-ինձ համար շատ ավելի հաճելի է էդ հավատքի մարդկանց հետ շփվել, քան նրանց, ովքեր  սիրում են բամբասել, դատարկաբանությամբ զբաղվել»: Նրա պնդմամբ՝ իրեն ոչ մեկը չի ստիպել, որ գնա պաշտամունքի, առաջին անգամ  գնացել է ընկերուհու հետ՝  միայն  հետաքրքրությունից  դրդված, իսկ հետո սկսել է մորից թաքուն այցելել, որովհետև մայրն արգելում էր: Անուշն  ասում է, որ հոգեկան մեծ բավականություն էր ստանում  պաշտամունքների գնալուց, որովհետև ամեն թեմայի շուրջ  զրուցում էին, թե ընտանիքում ինչպես պետք է իրեն պահի կինը, երեխան, ինչպես պետք է շփվել մարդկանց հետ, ինչպես նաև սովորում են և ձգտում մաքրության, ճշմարտության խոսքը  կատարել: Նա ափսոսանքով ասաց, որ իր փոքրիկի պատճառով գրեթե ժամանակ չի ունենում և չի կարողանում պաշտամունքի գնալ, բայց ասում է, որ առաջվա պես ցանկանում  է այցելել պաշտամունքի:

Այս կրոնական ուղղության հետևորդների մեծ մասը  բազմազավակ ընտանիքներ են, որովհետև Աստվածաշունչը հորդորում է շատ երեխաներ ունենալ: Իրենց գյուղի հոգևոր հովիվը 11 երեխա ունի:

«Ինչ գրված է Աստվածաշնչում՝ դրանով են շարժվում, իրենք իրենց խելքով ոչ մի բան չեն անում,ամեն հարցում հույսները դնում են Աստծո վրա»,- զրույցի վերջում ասում է Անուշը:

Հոդվածը պատրաստվել է «Խտրականության դեմ իրազեկում» ծրագրի շրջանակներում Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ:

armhels.com

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները
    Գորիս

    Ամառային արձակուրդներ․ ինչ ուղղություններ են ընտրում գորիսեցիները

    Հուլիս 16, 2026
    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն
    Գորիս

    Գորիսի թատրոնը 90 տարեկան է․ Արվեստի կենդանի պատմություն

    Հուլիս 10, 2026
    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.