Քրիստինե Հայրապետյան
«Մեր գյուղը փախստական գյուղ ա, 7 ընտանիք են միայն բնիկ որոտանցիներ: Ամեն տեղից տեղահանված ունենք՝ Բաքվից, Սումգայիթից, Արցախից: Հիմնականում անապահով ընտանիքներ են եկել մեր գյուղը»,-ասում է համայնքապետ Սուրիկ Օհանջանյան: 2015թ. համայնքային բյուջեով սոցիալական օգնության համար գումար չունեն նախատեսված անապահով ընտանիքների համար: Ինչպես համայնքի ղեկավարն է նշում, պատճառն այն է, որ համայնքի բյուջեն փոքր է, ընթացիկ տարում այն կազմում է 6մլն. 622 հազար դրամ:
«Անապահով ընտանիքները դիմում են գրում, և ես անձամբ ուղարկում եմ մարզպետին, կամ էլ մարզպետարան»,-ասում է համայնքի ղեկավա59-ամյա Արգենայի ընտանիքը ևս սոցիալական օգնության կարիք ունի: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, կինը հազիվ խնամում է իր հաշմանդամ ամուսնուն ու որդուն. ապրում են որդու, ամուսնու հաշմանդամության թոշակով և 17 հազար դրամ ընտանեկան նպաստով:
Արգենայի ընտանիքին օգնում են նաև ազգականները. «Տեգրս էլ մեզ շատ է օգնում, առանց իր օգնության չեմ կարող-, հուզված ասում է Արգենան և ավելացնում,-բայց ինքն էլ ընտանիք ունի, երեխաներ, իր ընտանիքի հոգսերը պիտի հոգա, ինչքան կարող է մեզ օգնել»:Նրա խոսքով՝ իրենք Որոտանի համայնքապետարանից օգնություն չեն ստացել, գյուղապետին այդ հարցով երբևէ չի դիմել, չնայած ինչպես ինքն է նշում՝ դրա կարիքը շատ ունի:
Արգենան պատմում է, որ ամուսինը մի քանի տարի է, ինչ հոգեկան խնդիրներ ունի և պարբերաբար բուժվում է հոգեբուժարանում: Վերջին շրջանում ամուսնու հիվանդությունը սրացել է, և Արգենայի համոզմամբ, դրա պատճառն այն է, որ նա լավ չի սնվում. «Դատարկ ստամոքսին էր հոգեմետ դեղ խմում, իսկ երբ խմում էր դեղերը՝այլայլվում էր, ագրեսիվանում»: Նա նշում է, որ դրանից հետո ամուսնուն տեղափոխել են հոգեբուժարան, որպեսզի նորմալ բուժում ստանա:
Ամուսնու համար տրվող անվճար դեղորայքը ամեն ամիս ստանում է հիվանդանոցից և տարին մի անգամ էլ բուժում է ստանում հոգեբուժարանում:
Կնոջ խոսքով՝ հարևաններն էլ ինչով կարողանում օգնում են, վերջերս էլ տեգրը գումար էր տվել, որպեսզի տան համար սննդամթերք գնի, բայց կինը գումարը ձմեռավա վառելափայտ գնելու համար է պահել:
Արգենան ասում է, որ մինչ ամուսնուն հոգեբուժարան տեղափոխելն իրենց մի քանի անգամ օգնել է Ավետարանական եկեղեցու Գորիս համայնքի ներկայացուցիչ Սարգիս Օչինյանը. «Ամուսինս ինչքան գնացել ա իրենց մոտ, դատարկաձեռն չի վերադարձել, միշտ սննդամթերք են տվել հետը բերել ա,- ասում է կինն ու ավելացնում,-եթե սնունդը լինի և ամուսինս ու որդիս կարողանան նորմալ սնվեն, ես իրենց թոշակով ձմեռվա համար տաք հագուստ կգնեմ, ձմեռային հագուստ չունեն, դրա համար եմ նեղվում»:
Արգենայի ուսերին ծանրացել է ընտանիքի բեռը, սակայն որքան էլ ընտանիքը կարիքի մեջ է, կինը չի կարող աշխատել, ասում է, որ տնից չի կարողանում դուրս գալ, որովհետև միակ որդուն մենակ թողնել չի կարող, վերջինս խնամքի կարիք ունի: Որդին՝ 29-ամյա Արտուշը տասնամյա կրթություն ունի.նախկինում կարողանում էր ամեն ինչ ինքնուրույն անել, բայց վերջին տարիներին դժվարանում է նույնիսկ առանց մոր օգնության տնից դուրս գալ. «Որդիս առանց ինձ չի կարող, ամեն ինչ ես եմ անում, բայց ես էլ արդեն մեծ եմ, էլ առաջվա պես չեմ կարողանում»,-հուզմունքը զսպել չկարողանալով ասում է Արգենան: