Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Տաթևի անհայտ կողմը

by mediapoint
Հունիս 27, 2019
0

Գրեթե բոլորը հիանում են Տաթևի՝ հնագույն պատմություն ունեցող վանական համալիրով, երազում գոնե մեկ անգամ «ճախրել», «Տաթևեր» ճոպանուղով, սակայն քչերն են տեղյակ Տաթևի բանահյուսության, ավանդապատումների մասին։
Ասում են, որ տասնյակ տարիներ առաջ Տաթևից Սիսիան ապրանքափոխանակություն էր կատարվում։ Գյուղում այդ ժամանակ հաց գտնելը դժվար էր, ու բնակիչները կարտոֆիլը տանում էին Սիսիան՝ փոխանակում հացի հետ։ Գյուղից Սիսիան տանող ճանապարհը հետիոտնային էր, ու բնակիչները ստիպված էին ոտքով տեղ հասնել։ Ճանապարհին մի աղբյուր կա, որտեղ անցորդները կանգ էին առնում, պաղ ջուր խմում ու հանգստանում։ Ճանապարհից հոգնած ու սոված՝ Սիսիանից գյուղ դարձող գյուղացիներից մեկը սովորության համաձայն նստում է աղբյուրի մոտ՝ ջուր խմում ու պարկից մի կտոր հաց ուտում։ Գյուղացու ախորժակը այնքան է բացվում, որ նա նորից է ջուր խմում ու հաց ուտում։ Մի խոսքով այնքան է ուտում ու ջուր խմում, որ պարկի հացը վերջանում է։ Գյուղացին գալիս է տուն ու կնոջը պատմում եղելությունը։ Այդ օրվանից աղբյուրը կոչվում է «պարկակերի»։
Տաթևում պատմությունները, խաղիկներն ու սովորույթները բազմաբնույթ ու հետաքրքիր են, որոնցից շատերը սակայն ժամանակի ընթացքում մոռացության են մատնվել։ Գյուղի երիտասարդները, դպրոցի հետ նախաձեռնել են հավաքել Տաթևի բանահյությունը։
Նորվարդ Մովսիսյանը՝ Տաթևի միջնակարգ դպրոցի տնօրենը ,պատմում է, որ դեռևս դպրոցական տարիներից է ցանկացել հավաքել պատմությունները։ Վերջինս, իմանալով դպրոցականների նմանատիպ ցանկության ու նախաձեռնության մասին, միացել է նրանց։
-Մեր նպատակն է, որ պատմությունները գրի առնենք ու ստեղծենք մի փոքրիկ գրքույկ, որ մարդիկ Տաթևը ճանաչեն նաև այդ միջոցով։
Հնում՝ գյուղի վերևին մասում գտնվող “Ղոչ” քար կոչվող տարածք էին տանում որոշակի խնդիրներ ունեցող երեխաներին, ու անցկացնում այդ քարի տակով։ Հավատն էր պատճառը, թե հրաշք էր կատարվում, չգիտեն, բայց տեղացիների խոսքով դրանից հետո երեխաների մոտ փոփոխություն էր նկատվում։
Գյուղում սովորույթ կա՝ տղաներին բանակ ճանապարհում են հուշարձանից, որը գյուղից դուրս եկող ճանապարհի վրա է։ Ու գնում են ոչ միայն նորակոչիկի ընտանիքի անդամներն ու հարազատներն, այլ ամբողջ գյուղը՝ մեծ թե փոքր։
Տիկին Նորվարդը պատմում է, որ շատ սովորույթներ նաև այլ գյուղերում են կիրառվում, ինչպես օրինակ, «քառասուն օրվա խորհուրդը», երբ նորածին երեխայի հագուստը պարանից պետք է հավաքեին մինչև արևի մայր մտնելը։
Հեռախոսների, ինտերնետի մուտքը գյուղական կյանք մոռացության է տվել նաև ավանդական խաղերն ու անեկդոտները։ Շաշկի, դոմինո, շախմատ, քարի-քարի, գործնագործ, կնդմհակ, տնգլի, թեքի-թեքի, փուլի-փուլի, 7 քարանի, կլաս-կլաս, կարմրայի դրոշ… սրանք այն խաղերն են, որոնք անցյալում երեխաների առօրյայի անբաժան մասն էին կազմում, իսկ այսօր որոշներն ուղղակի թևավոր խոսքեր են դարձել։

             

Տեղեկությունները հավաքագրել են  Սյունիք ԻնֆոՏան քաղլրագրողների թիմը Մեդիա արշավի շրջանակներում

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.