Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Պոլիկլինիկան չի կարող շարունակել աշխատել՝ ապավինելով միայն բուժաշխատողների սրտացավությանը

by mediapoint
Մարտ 6, 2020
0

Սուսաննա Շահնազարյան

Այսօր Գորիսի պոլիկլինիկայում էի․ երկար տարիներ չէի գնացել․ մեղմ ասած, շենքային պայմաններն աղետալի էին ու զարմանում եմ, թե բժիշներն ինչպես են կարողանում այդ վիճակում հոգալ հիվանդների մասին։ Կլուսանկարեի, որ ասածս ավելի կոնկրետ լիներ, բայց էնքան մարդ կար միջանցքներում, որ ոնց էլ անեի, դեմքեր կերևային, ու նրանց իրավունքը խախտելու մեջ կարող էին հանդիմանել։

Սանհանգույցը, հատակը, գորշ պատերը, կահավորումը, գույքը․․․ այս ամենը նախնադար էին հիշեցնում։ Դե էլ չեմ խոսում թեքահարթակի բացակայության մասին: Միակ գոհացնող փաստը մաքրությունն էր, երևում էր, որ ջանացել էին։

Կարծում եմ ՀՀ առողջապահության նախարարությանը պիտի անհանգստացնի այս վիճակը, քանի որ բացի պատերազմական գոտի լինելուց, որպես զբոսաշրջային կենտրոն  դառնալու հավակնող, չնայած համարյա  արդեն ժամանակն է, որ քաղաք  Գորիսը պիտի ունենա վերանորոգված, կահավորված,  տեխնիկապես ապահովված  պոլիկլինիկա՝ բուժսպասարկման ծառայություն իրականացնելու համար։ Այս ամենը, բնականաբար,  Գորիսի բժշկական կենտրոնի, որի կազմում է գտնվում պոլիկլինիկան, միջոցներով անհնար է իրականացնել և մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ Պոլիկլինիկան նաև սպասարկում է երեք համայնքի՝ Գորիսի, Տեղի, Տաթևի բնակչներին։ Շնորհիվ այնտեղ աշխատող բժիշկների, շատ հարյուրավոր մարդիկ անվճար բուժխորհրդատվություն են ստանում, ուղեգրվում նեղ մասնագիտացված կամ ստացիոնար բուժհաստատություններ, ասել է, թե՝ առաջնային առողջության պահպանման առաջին ազդակն այստեղ է տրվում։

Պոլիկլինիկայի շենքում է գտնվում նաև մանկական բաժինը, որն ունի ընդհանուր մուտք։

Եթե չեմ սխալվում, տարիներ առաջ քննարկվում էր պոլիկլինիկայի շենքի վերանորոգման հարցը։ Անգամ դոնորներ էին  այցելել, շինարարներ։  Այդ պատճառաբանությամբ էր, որ շենքի առաջին հարկում գտնվող բարեգործական ճաշարանը փակվեց, որտեղ օրական մեկ անգամ տաք սնունդ էին ստանում սոցիալապես անապահով մարդիկ։ Այն ժամանակվա բուժկենտրոնի տնօրինությունն աննպատակահարմար համարեց ճաշարանի համատեղումը պոլիկլինիկայի մի հատվածում, իսկ քաղաքային իշխանությունը որևէ տարածք չհատկացրեց նվիրյալ այդ գործը շարունակելու համար (ճիշտն ասած, որտեղից տար, լրիվ իրենցով արած էր)։

Հետո արդեն շրջանառվեց պոլիկլինիկայի մասնավորեցման թեման և, ըստ էության, աչք դնողները «չբարիշեցին» կամ էլ ուրբաթն ավելի շուտ եկավ։ Իսկ շենքը շարունակվեց օր օրի ավերվել։

mediapoint
mediapoint
Share171TweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.