Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Շահերի բախման կանխարգելման արդյունավետ միջոցը համայնքներում էթիկայի հանձնաժողովների ձևավորումն է

Անահիտ Բաղդասարյան

by mediapoint
Մարտ 22, 2020
0

Հողատարածքների օտարումը՝ շահերի բախման պատճառ

Շուրջ երկու տարի առաջ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսական աջակցությամբ Տեղ համայնքում պետք է կառուցվեր «Կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի ավտոկայանատեղի։ Կառույցի համար համայնքային իշխանությունն ընտրել էր համայնքային սեփականության հանդիսացող մի հողատարածք, որտեղ տարիներ շարունակ մի ընտանիք ապօրինի բնակվում ու օգտագործում էր շուրջ 7000 քառ․մ տարածք։  Համայնքային իշխանության կողմից ընտանիքին  հողատարածք է առաջարկվել համայնքի այլ վայրից, սակայն հրաժարվել է։

 

Ներսես Շադունց

 

Ֆինանսավորող կողմը՝ ՇԶՀԳ –ն, այն դիտարկել է որպես շահերի բախման դեպք ու պահանջել  խնդրի օպտիմալ լուծում։ Արդյունքում ավտոկայանատեղին կառուցվել է համայնքի մեկ այլ ոչ այնքան հարմարավետ վայրում և վեց  ամիս ուշացումով։  «Այս պարագայում համայնքը մտածեց, որ մի տանիք չի կարող անօթևան մնալ ու գերադասեց ավելի ջանք գործադրել, որ ոչ ոք չտուժի»,- նշում է Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ու ավելացնում, որ համայնքում գրեթե ամեն օր հանդիպում են շահերի բախման դեպքերի հատկապես բնակիչների միջև։ Օրինակ, հողատարածքի սխալ չափագրումների պատճառով ստեղծվում են կոնֆլիկտային իրավիճակներ։  «Փորձում ենք լեզու գտնել բնակիչների հետ,  այնպես անել, որ ոչ մի կողմը չտուժի։ Պատահում է, որ փոխզիջման ենք գնում, երբեմն էլ չի հաջողվում և գործը հասնում է դատարան»,- ավելացնում է նա։

 

 

Էթիկայի հանձնաժողովի ստեղծումը որպես կոնֆլիկտների լուծման լավագույն տարբերակ

Արկադյա Խաչատրյան

Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Արկադյա Խաչատրյանը, ով երկար տարիներ Կոռնիձոր գյուղի գյուղապետն էր, հիշում է, որ նախկինում Կոռնիձորում կար իրենց գյուղում հարգանք վայելող մարդկանցից կազմված մի խումբ, որը փորձում էր գյուղում առաջացած բողոքներն ու վեճերը  իրենց մեթոդներով լուծել։ Խումբը կանչում էր կողմերին, գյուղապետարանի ներկայացուցիչներին, լսում երկու կողմի կարծիքներն ու հնարավոր, իրենց կարծիքով, լավագույն լուծումն առաջարկում․ մեկին համոզում, մյուսին օրենքի կետերը ներկայացնում, բնակիչներն էլ լսում ու ընդունում էին։ «Հիմա էդ ամբողջ ծանրությունը համայնքապետի ուսերին է, որովհետև ցանկացած կոնֆլիկտի դեպքում դիմում են իշխանությանը ու եթե իրենց ակնկալած լուծումը չեն ստանում, գործը հասնում է դատարան»,- հավելում է Ա․ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ համայնքներում պետք է նորից ստեղծվեն նմանօրինակ հանձնաժողովներ։ «Ցանկալի է, որ համայնքներում հանձնախմբեր ստեղծվեն, էթիկայի կամ  շահերի բախման դեպքերը կարգավորելու լիազորություններով։ Այն պետք է հստակ կանոնադրություն ունենա, անդամների թվում իրավաբանական կրթություն ունեցողներ ընդգրկվեն, «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի քաջատեղյակներ», տվյալ համայնքում հարգանք վայելող անձինք։ Հանձնաժողովը պետք է զբաղվի համայնքում նման խնդիրների լուծման գործընթացով։ Բայց մինչև դա օրենքով ամրագրված չլինի, չպարտադրվի, ոչ ոք նման                                                                                         պատասխանատվություն չի վերցնի իր ուսերին»,- առաջարկում է համայնքի ղեկավարի տեղակալը։

 

Ի դեպ, Սիսիան համայնքում դեռևս 2018թ․ ստեղծվել է Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների էթիկայի հանձնաժողով, որի նպատակն է Սիսիանի համայնքապետարանում էթիկայի կանոնների խախտման բացահայտումը, համայնքային ծառայողի շահերի բախման բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը համայնքի ղեկավարին և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը: Հանձնաժողովն ունի իր կանոնակարգը, որը հաստատվել է ավագանու կողմից։ Աշխատակազմի քարտուղար Վաչագան Վիրաբյանի խոսքով, հանձնաժողովին դեռևս ոչ մի դիմում  չի ներկայացվել։ «Աշխատակիցները դեռևս այնպիսի խնդիրներ չեն ունեցել, որի համար պետք էր դիմել հանձնաժողովին, բայց նրանք վստահ են, որևէ կոնֆլիկտ լինելու դեպքում հանձնաժողովը անաչառ որոշում կկայացնի»,- նշում է աշխատակազմի քարտուղարը, ով նաև հանձնաժողովի նախագահն է։

Թե ինչն է խանգարում նման էթիկայի հանձնաժողով ունենալ նաև Տեղ համայնքում, համայնքապետի խոսքով  «ներկայիս հասարակությունը նախկինի համեմատ ավելի իրազեկված և պահանջատեր է ու հիմա դժվար է բնակչին ասել  այսպես պետք է անել կամ այնպես։ Նախկինում տարիք էին հարգում, լսում էին մեծերի խոսքը, ինչ-որ տեղ պատրաստ էին զիջելու, հիմա դա հնարավոր չէ»,-ասում է Ներսես Շադունցը։

 

Շահերի բախման դեպքերի դիտարկումն աշխատանքի ընդունելիս

Շահերի բախման դեպքեր գրանցվում են նաև աշխատանքի ընդունման գործընթացում։  Այն Գորիս համայնքում, ըստ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի, հիմնականում կարգավորվում է և ամեն ինչ արվում շահերի բախումից առավելագույնը խուսափելու համար, բայց մյուս կողմից էլ աշխատանքի ընդունելիս դիտարկվում են դիմորդի մասնագիտական որակավորումն ու փորձը, և երբեմն անտեսվում է ՇԲ առկայությունը։

Մենուա Հովսեփյան

«Պրոֆեսիոնալ կադրերի դեֆիցիտ կա, և նման իրավիճակում չես նայում՝ շահերի բախում կա՞ թե՝ ոչ: Համայնքային ծառայողներ են ուզում դառնալ հիմնականում փորձ չունեցող մասնագետները, ովքեր իրենց գործում հմտանալուց հետո ցածր աշխատավարձի պատճառով այլևս չեն ուզում աշխատել համայնքապետարանում։ Եթե մեկն էլ ազատվում է աշխատանքից, թափուր տեղի համար դիմող չկա»,- նշում է Մ․ Հովսեփյանը։

Համայնքապետարանի աշխատակազմում առկա թափուր աշխատատեղերի հետ համեմատած մեծ մրցակցություն նկատվում է համայնքային ենթակայության նախակրթարաններում։ Եվ, չնայած  «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով նախակրթարանի տնօրենն է նշանակում և աշխատանքից ազատում իր հաստատության աշխատողներին, սակայն Գորիս համայնքում այլ մեխանիզմ է կիրառվում։

«Հնարավոր է, իմ ասածը օրենքի շեղում դիտարկվի, բայց օրինակ շահերի բախումից խուսափելու համար այլ կերպ ենք վարվում։ Տարիներ շարունակ, երբ որոշումներ կայացնողները նախակրթարանի տնօրեններն են եղել շահերի բախման բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Իսկ հիմա համայնքապետարանում անց ենք կացնում հարցազրույցներ, որին ներկա են լինում համապատասխան բաժինների աշխատակիցներ և ընդհանուր որոշում է կայացվում, թե ով համալրի թափուր հաստիքը»,- պարզաբանում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը։

Աշխատակիցների իմացության մակարդակը շահերի բախման վերաբերյալ

Համայնքային ծառայողների շրջանում շահերի բախման վերաբերյալ իմացության մակարդակը գնահատելիս, Տաթև համայնքի ֆինանսիստ Մարատ Գերասիմյանը նշում է, որ տեղական մակարդակում շահերի բախման հնարավոր դեպքերին անդրադարձ կատարվում է օրինակ, հողերի աճուրդների, մրցույթների, գնումների կազմակերպումն իրականացնելիս ու աշխատակիցները իմացություն ձեռք են բերում հիմնականում գործնականում։

Մարատ Գերասիմյան

 

Աշխատանքային պայմանագրերում հատուկ նշված չէ շահերի բախման դեպքերի ու հնարավոր կանխարգելման օրինակների մասին, բայց բանավոր քննարկումների, աշխատանքի ընթացքում նմանատիպ իրավիճակների հանդիպելիս, աշխատակիցը հասկանում է շահերի բախում ստեղծվելու հնարավոր ռիսկերը ու խուսափում դրանից։  Օրինակ, երբ աշխատակիցը պետք է ընդգրկվի որևէ հանձնաժողովում և կարող է նման հարց առաջանալ, նախապես քննարկում ենք, հիմնականում ՏԻՄ օրենքի առանձին դրույթներ ենք վկայակոչում, և աշխատակիցներն ամբողջովին պատկերացնում են իրավիճակը»,- պատասխանում է Մ․ Գերասիմյանը։

 

 

Ինչպես Տաթևում, այնպես էլ Տեղում և Գորիսում շահերի բախման դեպքերից խուսափելու ընթացակարգ չկա։ Դեմ չեն ունենալ, բայց այդքան ռեսուրս ու ժամանակ չունեն նման փաստաթուղթ մշակելու։

 

mediapoint
mediapoint
Share48TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.