Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Դավիթ Մաշուրյանը հորդորում է քաղաքացիներին՝ խստորեն հետևել սահմանափակման կանոններին

by mediapoint
Մայիս 21, 2020
0

Սուսաննա Շահնազարյան

Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանի հետ խոսել ենք համաճարակի պայմաններում կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների, խնդիրների, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժման հետ կապված հարցերի շուրջ։

Զրույցի սկզբում կենտրոնի տնօրենն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ դեպքերի օր-օրի ավելացումը, այն բուժհաստատություններից կազմակերպվող  տեսանկարահանումները, որտեղ բուժվում են վարակված քաղաքացիները, մահվան կոնկրետ փաստերը, համոզիչ չեն որոշ մարդկանց  համար և դեռևս կասկածի տակ են առնում վիրուսի գոյությունը։ Նրա կարծիքով այս փաստարկն է պատճառը, որ շատերը պակաս զգուշավոր են, լիարժեք չեն հետևում սահմանափակումներին և վարակը տարածվում է։

Դ․ Մաշուրյանը տեղեկացնում է, որ արդեն իսկ հրահանգավորվել են, որ եկող շաբաթվանից  թեթև և ասիմպտոմ հիվանդներն իրենց տներում բուժում կստանան՝ առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկմամբ։  Կհանվի նաև հյուրանոցներում և այլ տեղերում հիվանդների հետ կոնտակտավոր անձանց մեկուսացումը և քաղաքացիներն, անհրաժեշտության դեպքում, կինքնամեկուսանան իրենց բնակարաններում։

Պայմանավորված համավարակի  դեպքերի աճով՝ այսուհետ կենտրոն դիմած այն քաղաքացիները, ովքեր  կունենան այլ հիվանդությունների ախտանիշներ, կդիտարկվեն որպես պոտենցիալ վարակակիրներ, նրանց ընդունելությունը և բուժման ընթացքը բուժանձնակազմի կողմից կիրականացվի բացառապես անհատական պաշտպանիչ հագուստներով, կատարելով նաև պարբերաբար ախտահանումներ, այնպես, ինչպես արվում է  կորոնավիրուսի վարակվածության պարագայում։ Նույն պահանջներին պարտավոր են հետևել նաև հիվանդները։ Այս հանգամանը, տնօրենի խոսքով, բացի բուժաշխատողների համար անհարմարությունից, նաև ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, որով այս պահին ապահովված են, սակայն համավարակի ընդլայնման դեպքում դժվարությունները կավելանան։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից օրեր անց կենտրոնն արդեն իսկ բերվել է այսպես ասած  «մարտական դիրքի»․ Ձեռք են բերել  պահպանիչ արտահագուստ, ախտահանող նյութեր, կենտրոնի ելք ու մուտքը սահմանափակվել է, և կենտրոն  հնարավոր է եղել դիմել միայն բուժող բժիշկների ցուցումով։ Հաջորդ օրերին կենտրոնը համալրվել է նաև նոր բուժանյութերով, սարքավորումներով, մասնավորապես, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ստացել են թոքերի ոչ ինվազիոն շնչառության օդափոխության սարք։ Իրենց ունեցած արհեստական շնչառության ապարատներից մեկը աջակցության կարգով տրվել է Էրեբունի բժշկական կենտրոնին։

Պաշտպանիչ նյութերով, արտահագուստներով աջակցել են նաև այլ կազմակերպություններ, կառավարության կողմից լրացուցիչ ֆինանսավորում չեն ստացել, քանի որ ի սկզբանե նախատեսվել է, որ մարզում կորոնավիրոսով վարակված հիվանդների բուժումը մարզում իրականացվելու է Կապանի բժշկական կենտրոնում, որն ունի վիրուսաբանական լաբորատորիա։ Կասկածի դեպքում Գորիսում կատարվում է նմուշառում, բայց թեստավորումն իրականացվում է Կապանում, որտեղ և բուժում են ստանում թեթև և ասիմպտոմ  հիվանդներն, իսկ առավել ծանր դեպքերը տեղափոխվում են  Երևան։

Դավիթ Մաշուրյանը չի բացառում, որ դեպքերի թվի աճով պայմանավորված, իրենք ևս  տեղում բուժում կկազմակերպեն։ Այդ  նպատակի համար դեռևս կահավորվել է երեք հիվանդասենյակ բուժկենտրոնի հիմնական մասնաշենքից դուրս, որտեղ մինչև այժմ մեկուսացվել են կասկածվող քաղաքացիները։ Լրացուցիչ սենյակներ կահավորելու համար  չկան համապատասխան պայմաններ, քանի որ բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքներն այս պահին տեղավորված են մեկ մասնաշենքում, որտեղ կորոնավիրուսի բուժում կազմակերպելը գրեթե անհնար է, չնայած անհրաժեշտության դեպքում սպասարկող այլ բաժանմունքներ կարող են վերապրոֆիլավորվել։ Ինչ վերաբերում է բուժաշխատողների մասնագիտացմանը, մասնավորապես, նեղմասնագետների վերապրոֆիլավորմանը, ապա այժմ էլ պարբերաբար, գրեթե ամենօրյա ռեժիմով  բուժաշխատողներից շատերը մասնակցում են օնլայն վեբինարների։

Անցած ժամանակահատվածում Գորիսում կորոնավիրուսի հաստատված յոթ դեպք է գրանցվել, որոնցից վերջինին սակայն, կենտրոնը չի ուղեգրել։ Բարեբախտաբար, ըստ տնօրենի, մահվան դեպքեր չեն գրանցվել,  նախնական դրական ախտորոշումից հետո հիվանդներից մեկի մոտ վերջնական թետավորումից հետո վարակը հերքվել է, հիվանդը  վերակենդանացման բաժնից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Դավիթ Մաշուրյանի խոսքով   COVID-19-ին   դիմագրավելու, հնարավորության սահմաններում այն առավել հեշտ հաղթահարելու համար բուժաշխատողներից առավել պատասխանատվություն պետք է կրեն քաղաքացիները, որոնցից, շատերը, ոչ միայն չեն  պաշտպանում սահմանափակման կանոնները,   երբեմն ըմբոստանում են, երբ արգելվում է նրանց մուտքը բժշկական կենտրոն։ Որոշ դեպքերում, անգամ ոստիկանությունը դժվարանում է խնդիրը լուծել, որովհետև անհասկանալի  ավելորդ ինքնավստահություն է նկատվում քաղաքացիների մեջ, թե համավարակը մտացածին է կամ  ինքն անձեռնամխելի է։

mediapoint
mediapoint
Share554TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին
    Հասարակություն

    Մենք պարտությունը չենք վերլուծել. զրույց ինքնախաբեության և պատասխանատվության մասին

    Ապրիլ 4, 2026
    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.