Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Պատերազմի պատճառով տեղահանված ուսանողները հիմնականում շարունակում են իրենց կրթությունը

by Հեղինե Մինասյան
Օգոստոս 15, 2021
0

Լուսինե Մարգարյանն Արցախից է, սովորում է Գորիսի պետական համալսարանի մասնագիտական մանկավարժություն՝ ֆիզիկա (հեռակա ուսուցում) բաժնի չորորդ կուրսում: Ապրում էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում. ընտանիքը մասնակցել  է երիտասարդ ընտանիքների համար սահմանված վերաբնակեցման ծրագրին:

«Ընտրել եմ Գորիսի  պետական համալսարանն այն պատճառներով, որ և՛ գնալ- գալու համար է հարմար, և՛ գոհ եմ ուսուցման որակից, ուսման  վարձի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, ամուսինս Արցախյան պատերազմի մասնակից է, և այդ հիմքով վարձս զեղչվել է:  «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի շրջանակներում, վարձիս մյուս մասն էլ զեղչվեց և տարվա կտրվածքով վճարել եմ ընդամենը 25հազար դրամ: Մեծ պահանջարկ կար ֆիզիկայի ուսուցչուհու, այդ իսկ պատճառով ընտրեցի հենց այդ բաժինը: Մեկ տարի աշխատել եմ Քաշաթաղի շրջանի Քարոտանի միջնակարգ դպրոցում՝ ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներ եմ պարապել: Եթե աշխատանք գտնեմ,  հնարավորություն կունենամ նաև մագիստրատուրայում սովորել»,- ասում է Լուսինեն:

Սեպտեմբերի 27-ի Արցախյան պատերազմի օրերին նրա ընտանիքը ստիպված էր լքել իր բնակավայրը:

«Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատանք ենք փնտրել, վարձով բնակարան, ու միայն Գորիսում կարողացանք գտնել: Ամուսինս ավտոմեխանիկ է, և արդեն աշխատանք ունի, ապրում ենք վարձով, հուսով եմ մի դուռ կբացվի և տուն կունենանք»,- ասում  է Լուսինեն:

Արցախյան պատերազմից հետո տեղահանված արցախցի շատ ուսանողներ են սովորում, և կրթությունից դուրս մնացած չորս արցախցի ուսանողներ, ովքեր ազատվել են համալսարանից ըստ «Գորիսի պետական համալսարանի ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգ»-ի: Կրթության շարունակականության ապահովման համար Արցախից տեղահանված ուսանողների ուսումնառությունը կազմակերպվել է առցանց,  նրանց փաստաթղթերը ֆակուլտետների կողմից ներկայացվել է տարբեր կրթաթոշակային ծրագրերի, որոնք ստացել են ուսման վճարի փոխհատուցումներ ընթացիկ ուսումնական առաջին կիսամյակի համար: Նրանցից 29-ին աջակցել է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը։

Արցախից տեղահանված ուսանողներից երեքն օգտվել են նաև ԳՊՀ-ի ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման կանոնակարգով սահմանված տարբեր տարրակարգերից, վեցը՝ ՀՀ կառավարության հայտարարած 2020-21թթ․ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցումից՝ որպես Արցախյան պատերազմում մարտական գործողություններին մասնակից ուսանող:

 

Մոնիկա Սնեցունցն ապրել է Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղում: Իննամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի» ծրագրերի ապահովում բաժնում, ցանկանում է դառնալ ծրագրավորող:

«Երբ նոր էի եկել Գորիս շատ լավ էին ինձ ընդունել քոլեջում, անգամ հանրակացարանում սենյակ էին առաջարկել , բայց նախընտրեցի վարձով բնակվել քրոջս հետ միասին, նա նույնպես ուսանողուհի է: Արցախյան պատերազմից հետո կորցրեցինք մեր տունը, ծնողներս միացան մեզ»:

Հայրն ականազերծող է, շարունակում է աշխատել Արցախում: Մայրն ու քույրն արդեն աշխատանք են գտել թոնրատանը: Ցանկություն ունեն մշտական բնակվել Գորիսում:

 

«Երազում էի սովորել բժշկական համալսարանում, բայց ֆինանսական միջոցների և կացության խնդրի պատճառով 9-րդ դասարանս ավարտելուց հետո տեղափոխվեցի Գորիս: Վարձով  եմ ապրում, որովհետև հանրակացարանում այլևս ազատ սենյակ չկա»,-ասում է Քաշաթաղից տեղահանված Սաթենիկ Մարտիրոսյանը։ Նա նաև պատմում է, որ տեղահանվելիս հայրը կարողացել է մի քանի անուն գյուղտեխնիկա տեղափոխել Հայաստան, սակայն մինչև հիմա չեն կարողանում այնպիսի բնակարան գտնել, որի հարևանությամբ հնարավոր լինի նաև այդ տեխնիկան պահել։ Ընտանիքի մի մասը այլ բնակավայրում է ապրում, ստիպված են մշտապես տեղից-տեղ տեղափոխվել։

«Շատ եմ ցանկանում ապրել և սովորել Գորիսում, բայց պետք է միանամ ծնողներիս, ստիպված եմ թղթերս հանել քոլեջից: Եթե այստեղ ունենամ հարմար աշխատանք մեծ սիրով կմնամ Գորիսում»,- ասում է Սաթենիկը:

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում
    Կապան

    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

    Ապրիլ 27, 2026
    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս
    Գորիս

    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

    Ապրիլ 25, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.