Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Պատերազմից հետո վերականգնվում է երեխաների գեղագիտական կրթությունը

by Քրիստինե Հայրապետյան
Օգոստոս 16, 2021
0

Գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղն ունի 200-ից ավելի սան, որոնց մեջ կան նաև սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով Արցախից տեղահանված ընտանիքիների երեխաներ են։

Կենտրոնի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Արամ Մաշուրյանի խոսքով՝ իրենք ընդունելություն են կազմակերպել արցախցի երեխաների համար․ ու թեև նրանք շատ չեն, սակայն նախնական պայմանավորվածություն ունեն  կազմակերպիչների հետ, որպեսզի առանձին խմբեր կազմվի, քանի որ բոլոր խմբերի տարիֆիկացիան կազմվում է սեպտեմբերին և այդպես ավելի նպատակահարմար է։

«Համավարակի և ռազմական դրության ժամանակահատվածում ֆորսմաժորի ենթարկվեց ամբողջ դասապրոցեսը, նաև հեռավար պարապմունքներ ենք կազմակերպել, ընթացքում  կարողացանք վերականգնել սահմանափակումների բացթողումները»,-ասում է մասնաճյուղի տնօրենը։

Արամ Մաշուրյան

Գեղագիտության ազգային կենտրոնը միշտ էլ իր մասնակցությունն է ունեցել մշակութային միջոցառումներին, ունեն մրցանակներ՝ համահայկական և մանկապատանեկան մրցանակաբաշխությունից։

Կենտրոնի սաների աշխատանքները վերջերս ցուցադրության են ուղարկել Թուրքմենստան, հիմա էլ նախապատրաստվում են առաջիկայում ՌԴ-ում կայանալիք ցուցահանդեսին և հունիսի 1–ի Գորիս քաղաքում նախատեսվող միջոցառմանը։

Մաշուրյանի խոսքով՝ իրենց մոտեցումն էապես տարբերվում է արվեստի դպրոցների ծրագրերից․ երեխաներն ազատ արտահայտման ավելի մեծ ու լայն հնարավորություններ ունեն, առանց ուսումնական ծրագրերի։

«Միայն ավելի բարձր տարիքի երեխաների՝ այսինքն ավագ խմբի համար ունենք հստակ թեմատիկա։ Ավագ խումբ ունենք, որը ակադեմիական առաջադրանքների հենքի վրա է դրվում, որովհետև նրանցից շատերը ունենալու են մասնագիտական այդ ուղղվածությունը, իսկ մնացած երեխաների հետ կապված, որևէ թեմատիկա չկա, դա մշակվում է իմ և տվյալ խմբի մանկավարժի կողմից»,–ասում է Մաշուրյանը։

Գորիսի քաղաքային պատկերասրահն իր գործունեության շրջանակներում փորձում է նպաստել տարածաշրջանի մշակութային կյանքի զարգացմանը․ այստեղ պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, մշակութային հանդիպումներ։

Ժիրայր Մարտիրոսյան Լուսանկարը Գորիսի քաղաքային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից

Ավանդույթը շարունակվել է նաև պատերազմի հրադադարից հետո: Արդեն մի քանի ամիս է, ինչ պատկերասրահի տնօրեն՝ Ժ․ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, կազմվել է Արցախից տեղահանված երեխաների խումբ, որոնց համար կազմակերպվում են կերպարվեստի, լուսանկարչության գաղտնիքների, արվեստի պատմության պարապմունքներ, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև այցեր դեպի համայնքում գտնվող թանգարաններ։

«Սկզբից շատ ընկճված էին երեխաները, հիմա ավելի թեթև ու հանգիստ են, կարծես կենսախինդ են դարձել, իսկ դա նշանակում է, որ մենք հասել ենք մեր նպատակին»,– ավելացնում է Ժ․ Մարտիրոսյանը։

Պարապմունքների ընթացքում հաշվի են առնվում երեխաների նախասիրությունները,  որպեսզի, ինչպես պատկերասրահի տնօրենն է նշում, շփման եզրերը ավելի շատ լինեն։

«Պատկերասրահը նախորդ տարիներին Արցախում տարբեր ցուցահանդեսների է մասնակցել, և  հույս ունեմ, որ դեռ կվերադառնան այդ օրերը»,-ասում է Ժ․ Մարտիրոսյանը, ով Արցախի նկարիչների միության անդամ է։

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.