Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Արցախից տեղահանված դպրոցականները դժվարությամբ են հարմարվում նոր միջավայրին

«Աշակերտ ունեի, որ  ասում էր՝ ձայներից հոգնել եմ, որովհետև մինչ մեր դպրոց տեղափոխվելը, իրենց դասարանի միակ աշակերտն է եղել, իսկ հիմա սովորում է 25 հոգուց կազմված դասարանում»,-ասում է ուսուցչուհին։

by Քրիստինե Հայրապետյան
Օգոստոս 16, 2021
0

Բազմազավակ ընտանիքի մայրը՝ Ռուզաննան, սեպտեմբերի 27-ի Արցախյան պատերազմը սկսվելուց մի քանի օր անց, հինգ երեխաների հետ տեղափոխվել էր  Գորիս, իսկ ամուսինն ու ավագ որդին, ով ժամկետային զինծառայող է, մնացել էին Արցախում։

«Չկարողացանք շատ բան վերցնենք հետներս, որովհետև չենք պատկերացրել, որ էսպես կստացվի։ Մտածում էինք՝ պատերազմը կավարտվի, ու կվերադառնանք մեր տները»,–ասում է Ռուզաննան։

Հիմա ապրում են Որոտան գյուղում, իրենց տանը, որտեղից էլ տասը տարի առաջ տեղափոխվել ու բնակություն էին հաստատել Արցախում։

«Սաթենիկս՝ ավագ աղջիկս, էստեղ երկու տարի գնացել էր դպրոց՝ առաջին, երկրորդ դասարանը և նրա համար հեշտ է հիմա, արդեն հարմարվել է դպրոցին, նոր դասընկերներին, բայց մյուս երեխաներս դժվարանում են նոր միջավայրում։ Մեր գյուղն են կարոտում՝ Իշխանաձորը, իրենց դպրոցը, ընկերներին»,–ասում է Ռուզաննան։

Նա պատմում է, որ միջնեկ որդին՝ Գոռը, առաջին դասարանում էր, երբ սկսվեց համավարակը, դասերից հետ մնաց, հիմա էլ արդեն երկրորդ դասարանում է, մաթեմատիկայի պարամպունքի է գնում, որպեսզի հասցնի, հետ չմնա դասերից։

Իշխանաձորում խմբակներ կային, որ դասերից հետո հաճախում էին երեխաները․ աղջիկները  մի քանի տարի կերպարվեստ ու պար էին սովորում, բայց Որոտանում  զբաղմունք չունեն, խմբակներ չկան, ինչպես մայրն է ասում՝ գնում են դպրոց, դպրոցից տուն գալիս։ «Եթե հարմարություն լինի՝ աղջիկներս կարող են գյուղի երեխաներին պարել սովորեցնել»,-ասում է մայրը։

Իշխանաձորի դպրոցը մեծ էր, շատ աշակերտներ էին դպրոցում սովորում, ամեն դասարանում 10-18 աշակերտ կար, իսկ  Որոտանի դպրոցում քիչ են աշակերտները։

Որոտանի միջնակարգ դպրոցի տնօերն՝ Ա. Գրիգորյան

Դպրոցի տնօրեն Ա․Գրիգորյանի խոսքով՝  իրենց դպրոցում Արցախից տեղափոխված  ինը երեխա կա, որոնցից չորսը  Ռուզաննայի երեխաներն են։ Նա նաև կարծիք է հայտնում, որ այն գյուղերից, որտեղից  տեղահանվել են երեխաները, ոչ բոլոր առարկաներն են դպրոցներում մասնագետներ պարապել և բաց թողածը լրացնելու համար հիմա տեղի ուսուցիչներն աշխատում են նրանց հետ։

Տեղ գյուղի թիվ 1 դպրոցում  սկզբնական շրջանում մոտ երեսուն տեղահանված աշակերտ էր սովորում, նրանց մեծ մասը հետագայում տեղափոխվել է այլ բնակավայրեր։

«Աշակերտ ունեի, որ  ասում էր՝ ձայներից հոգնել եմ, որովհետև մինչ մեր դպրոց տեղափոխվելը, իրենց դասարանի միակ աշակերտն է եղել, իսկ հիմա սովորում է 25 հոգուց կազմված դասարանում, և դա իր համար շատ անսովոր է»,–ասում է Տեղի  առաջին միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիանա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Արցախից իրենց դպրոց տեղափոխված աշակերտներից շատերը դժվարությամբ ներգրավվեցին կրթական պրոցեսին։ Նրանք հիմնականում սովորել են երկկոպկլեկտ դասարաններում, կամ ավելի պակաս թվով աշակերտներով, և չի եղել խմբային ուսուցում, ինչպես լինում է մեծ դասարաններում, որը հնարավորություն է տալիս նաև համեմատվել ու մրցակցել մյուս դասընկերների հետ։

Նույն գյուղի թիվ 2 դպրոցի տնօրեն Գյուլնարա Ջհանգիրյանը համաձայն չէ, որ տեղահանված աշակերտների կրթության մակարդակը ցածր է, նրա կարծիքով նորեկ աշխակերտների  հիմնական խնդիրը նոր միջավայրին հարմարվելն է, որին ուշադրություն են դարձնում դպրոցի ուսուցիչները։

Տեղի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Անժելա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ   Տեղ բնակավայրում Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաների հետ աշխատել են նաև Գորիսի տարածքային մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները։ Նրա կարծիքով երեխաներն ավելի շատ հավելյալ խմբակների, միջոցառումների կարիք ունեն։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.