Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Ընթացիկ՝ 2021թվականի ապրիլի 1-ից Գորիս քաղաքում 20 դրամով բարձրացավ հացի գինը

by Ալինա Վարդանյան
Նոյեմբեր 5, 2021
0

Բելլա Պետրոսյան

Վերջին ամիսներին երկրում նկատվում է նաև ձվի, ձեթի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ մթերքների գնի բարձրացում։ Հանրության շրջանում կարծիք է տարածվել այն մասին, որ  թանկացումները կապված են 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի հետ։ Ոմանք հացի գնի բարձրացումը կապում են պատերազմի հետևանքով կորցրած այն հողատարածքների հետ, որտեղ նախկինում հացահատիկային մշակաբույսեր էին ցանում։

«Հայկ Ժոս» ՍՊ ընկերության տնօրեն Սպարտակ Հակոբյանի խոսքով հացի գնի այս բարձրացումը կապված չէ պատերազմից հետո կորցրած տարածքների ցանքսատարածությունների հետ, այլ պայմանավորված է միջազգային շուկայում  ցորենի գնի տարբերության ու տարադրամի փոխարժեքի տատանումների հետ։

– Հայաստանը հացահատիկի առումով ինքնաբավ երկիր չէ, և մինչ պատերազմ ապահովում էր երկրում ցորենի պահանջարկի 20-25%-ը։ Մնացած մասը ներկրվում էր՝ հիմնականում Ռուսաստանից։  Պատերազմի արդյունքում կորցրած ցանքատարածքների հետևանքով, բնականաբար, կմեծանա ներկրվող ցորենի չափաբաժինը, կրճատելով սեփական արտադրանքը՝ այն հասցնելով 10-15%-ի։ Յուրաքանչյուր ապրանքատեսակ եթե 50+1%-ից ավելի է ներկրվում, ինքնըստինքյան կախման մեջ է գտնվում արտաքին շուկայից,- ասում է Սպարտակ Հակոբյանը։

Ռուսաստանի Դաշնությունում արտադրվում է տարեկան նվազագույնը 15-25 մլն տոննա հաց, իսկ Հայաստանը սպառում է 750-1000 տոննա հաց: Արտաքին շուկայում գնի բարձրացումը ազդում է նաև մեր փոքր չափաբաժնի վրա։

– Մնացած համայնքների համեմատ, Գորիսում հացի գինը բարձրացել է ավելի ուշ՝ ապրիլին, ի շնորհիվ հաց արտադրող ընկերությունների։ Այստեղ շուկան ընդարձակ է, մոտ 30 ընկերություն, Գորիսի հացթուխները չեն արձագանքել թանկացմանը, քանի որ շուկան խիստ լարված է, նրանք չէին ուզում փոփոխել հացի գինը: Բայց համոզվելով, որ ինքնարժեքը բարձրացել է, հացի գինը ավելացավ։ Միջանկայլ նշենք, որ, օրինակ Սիսիանում հացը վերջին անգամ թանկացել է երկու  տարի առաջ և անփոփոխ է մնացել նաև այժմ։

 

Գորիս քաղաքի հաց արտադրող տնտեսվարողներից մեկի խոսքով հացի ինքնարժեքի վրա ազդող գործոններն ավելի շուտ էին պայմաններ ստեղծել գինը բարձրացնելու համար։ Այս տարվա սկզբից մեծածախս էլեկտրաէներգիա սպառողների համար 400 կիլովատ- ժամից ավելի էլեկտրաէներգիա օգտագործողների համար գինը բարձրացել է  7-10%-ով։ Բարձրացել են նաև մի հացի արտադրության մեջ օգտագործվող պարենի գները՝  ձեթ, ալյուր, ինչպես նաև, վառելիքը։ Հաց արտադրողների շահույթը  10%-ը չի գերազանցում, հատկապես այս շրջանում տատանվում էր 7-8% սահմաններում։

Հանրապետությունում հացի գնի բարձրացում նկատվում է դեռևս նոյեմբերից, երբ ցորենի գինը բարձրացել էր մոտ 2 դոլարով։

-Պատերազմում կորցրած հողերի, վնասների արդյունքները դեռ կերևա մյուտ տարի, բերքահավաքին։ Տնտեսությայն յուրաքանչյուր ճյուղի փոփոխություն ածանցված ձևով ազդում է նաև մյուսների վրա։  Բնակչության սոցիալական վիճակի վրա ազդելու է տարածքների կորուստը, կրճատվելու է նաև անասնագլխաքանակը, որը շատ համայքներում բնակիչների հիմնական ապրուստի միջոց էր համարվում,- հավելում է Հակոբյանը։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

Տեսանյութեր

28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

https://www.youtube.com/watch?v=OEGOAYo-nvI Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 30-ամյա ուղին նշանավորվել է կառավարման շարունակական բարեփոխումներով. 2016 թվականի առաջին խոշորացումից հետո, երբ Գորիսին միավորվեց ...

Նոյեմբեր 12, 2026
Փոդքասթ

Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

https://open.spotify.com/episode/6Lqw3V5OcTR8UrRrSUzNPg?si=P8p6lb-oSH-dHbLLmDRTNw «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի նախագահ Ռուզաննա Տոռոզյանն է, ում հետ զրուցել ենք ...

Նոյեմբեր 11, 2026
Գորիս

Զբոսաշրջային հեռանկարներն ու մարտահրավերները Գորիսում

Գորիսում  կայացել է «Սյունիքի զբոսաշրջային քննարկումներ» թեմայով ֆորումը, որը համախմբել էր պետական և մասնավոր սեկտորների, տուրօպերատորների, հյուրանոցային տնտեսությունների և հասարակական ...

Նոյեմբեր 6, 2026
Հասարակություն

Առողջության համընդհանուր ապահովագրություն․ համավճարներ, ուղեգրեր և տարածված խոսակցություններ

«Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի Պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ...

Նոյեմբեր 6, 2026
Գորիս

Գորիսի ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնը նշում է հիմնադրման 5-ամյակը

«Սանտե Արմենի» (Sante Arménie) բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ 2021 թվականին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բացված ֆրանս-հայկական վերականգնողական կենտրոնն սկսել է իր ...

Նոյեմբեր 5, 2026
Փոդքասթ

Գորիսում և Տեղում սոցիալական ծառայություններ՝ երեխաների և տարեցների համար

https://open.spotify.com/episode/7feO1TjTBz8ZcPR7lOUVZV?si=bWqUiVUnRnafeiY0wmvcaQ «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանն է, ում հետ ...

Նոյեմբեր 3, 2026
Գորիս

«Մոկնանց հայաթ». մոռացված պատմություններ

https://www.youtube.com/watch?v=gq-J0h8jn-0 Գորիսի հնագույն ու հայտնի թաղամասերից մեկը՝ «Մոկնանց հայաթը», առանձնանում է ոչ միայն իր կոլորիտային ճարտարապետությամբ ու պատմամշակութային միջավայրով, այլև ...

Նոյեմբեր 3, 2026
Գորիս

Համայնքների վերախոշորացում․ ի՞նչ են ուզում ընտրողները, ի՞նչ են առաջարկում թեկնածուները

https://www.youtube.com/watch?v=66qZWg36fwI 2026 թվականին Գորիս համայնքում ընտրությունները տեղի կունենան նոր՝ վերախոշորացված համայնքի սահմաններում՝ ներառելով նախկին Տաթև և Տեղ համայնքները։ Վերախոշորացման վերաբերյալ ...

Հոկտեմբեր 20, 2026
Գորիս

Սյունիքի արյան կայանը՝ նոր սարքավորումներով, բայց դոնորների կարիքով

https://www.youtube.com/watch?v=UTKZeNPUo88 Վերջին տարիներին վերանորոգվել է Սյունիքի արյան փոխներարկման կայանը՝ Առողջապահության նախարարության և «Յոլյան» արյունաբանական կենտրոնի ֆինանսավորումով: Օժանդակել է նաև Կարմիր ...

Հոկտեմբեր 11, 2026
Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.