Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Ընթացիկ՝ 2021թվականի ապրիլի 1-ից Գորիս քաղաքում 20 դրամով բարձրացավ հացի գինը

by Ալինա Վարդանյան
Նոյեմբեր 5, 2021
0

Բելլա Պետրոսյան

Վերջին ամիսներին երկրում նկատվում է նաև ձվի, ձեթի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ մթերքների գնի բարձրացում։ Հանրության շրջանում կարծիք է տարածվել այն մասին, որ  թանկացումները կապված են 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի հետ։ Ոմանք հացի գնի բարձրացումը կապում են պատերազմի հետևանքով կորցրած այն հողատարածքների հետ, որտեղ նախկինում հացահատիկային մշակաբույսեր էին ցանում։

«Հայկ Ժոս» ՍՊ ընկերության տնօրեն Սպարտակ Հակոբյանի խոսքով հացի գնի այս բարձրացումը կապված չէ պատերազմից հետո կորցրած տարածքների ցանքսատարածությունների հետ, այլ պայմանավորված է միջազգային շուկայում  ցորենի գնի տարբերության ու տարադրամի փոխարժեքի տատանումների հետ։

– Հայաստանը հացահատիկի առումով ինքնաբավ երկիր չէ, և մինչ պատերազմ ապահովում էր երկրում ցորենի պահանջարկի 20-25%-ը։ Մնացած մասը ներկրվում էր՝ հիմնականում Ռուսաստանից։  Պատերազմի արդյունքում կորցրած ցանքատարածքների հետևանքով, բնականաբար, կմեծանա ներկրվող ցորենի չափաբաժինը, կրճատելով սեփական արտադրանքը՝ այն հասցնելով 10-15%-ի։ Յուրաքանչյուր ապրանքատեսակ եթե 50+1%-ից ավելի է ներկրվում, ինքնըստինքյան կախման մեջ է գտնվում արտաքին շուկայից,- ասում է Սպարտակ Հակոբյանը։

Ռուսաստանի Դաշնությունում արտադրվում է տարեկան նվազագույնը 15-25 մլն տոննա հաց, իսկ Հայաստանը սպառում է 750-1000 տոննա հաց: Արտաքին շուկայում գնի բարձրացումը ազդում է նաև մեր փոքր չափաբաժնի վրա։

– Մնացած համայնքների համեմատ, Գորիսում հացի գինը բարձրացել է ավելի ուշ՝ ապրիլին, ի շնորհիվ հաց արտադրող ընկերությունների։ Այստեղ շուկան ընդարձակ է, մոտ 30 ընկերություն, Գորիսի հացթուխները չեն արձագանքել թանկացմանը, քանի որ շուկան խիստ լարված է, նրանք չէին ուզում փոփոխել հացի գինը: Բայց համոզվելով, որ ինքնարժեքը բարձրացել է, հացի գինը ավելացավ։ Միջանկայլ նշենք, որ, օրինակ Սիսիանում հացը վերջին անգամ թանկացել է երկու  տարի առաջ և անփոփոխ է մնացել նաև այժմ։

 

Գորիս քաղաքի հաց արտադրող տնտեսվարողներից մեկի խոսքով հացի ինքնարժեքի վրա ազդող գործոններն ավելի շուտ էին պայմաններ ստեղծել գինը բարձրացնելու համար։ Այս տարվա սկզբից մեծածախս էլեկտրաէներգիա սպառողների համար 400 կիլովատ- ժամից ավելի էլեկտրաէներգիա օգտագործողների համար գինը բարձրացել է  7-10%-ով։ Բարձրացել են նաև մի հացի արտադրության մեջ օգտագործվող պարենի գները՝  ձեթ, ալյուր, ինչպես նաև, վառելիքը։ Հաց արտադրողների շահույթը  10%-ը չի գերազանցում, հատկապես այս շրջանում տատանվում էր 7-8% սահմաններում։

Հանրապետությունում հացի գնի բարձրացում նկատվում է դեռևս նոյեմբերից, երբ ցորենի գինը բարձրացել էր մոտ 2 դոլարով։

-Պատերազմում կորցրած հողերի, վնասների արդյունքները դեռ կերևա մյուտ տարի, բերքահավաքին։ Տնտեսությայն յուրաքանչյուր ճյուղի փոփոխություն ածանցված ձևով ազդում է նաև մյուսների վրա։  Բնակչության սոցիալական վիճակի վրա ազդելու է տարածքների կորուստը, կրճատվելու է նաև անասնագլխաքանակը, որը շատ համայքներում բնակիչների հիմնական ապրուստի միջոց էր համարվում,- հավելում է Հակոբյանը։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

Փոդքասթ

Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

https://open.spotify.com/episode/5aCWYs37J65DBshr7mq6II?si=3aTTjaf5R-eMbKe2a0ZJQw «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը «Համագործակցության Կամար» ՀԿ-ի նախագահ Կարինե Ավետիսյանն է, ում հետ զրուցել ենք Գորիսում ...

Սեպտեմբեր 10, 2026
Գորիս

ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

2026 թվականի հոկտեմբերի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն ինչպես հանրապետության մի շարք համայնքներում, այնպես էլ Սյունիքի մարզի Գորիս և ...

Սեպտեմբեր 9, 2026
Գորիս

Նոր Գորիս համայնքի ձևավորման շեմին․ ավագանին հաստատեց 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի ցանկը

  Տեղի ունեցավ Գորիս համայնքի ավագանու տասնմեկերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերի մի մասը վերաբերում էր համայնքային հողատարածքների և ...

Սեպտեմբեր 8, 2026
Զեկույցներ և հետազոտություններ

Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ են ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտության արդյունքները

«Սյունիքի շուրջ շրջանառվող քաղաքական նարատիվների վերլուծություն» եռափուլ մեդիա մշտադիտարկման վերլուծական զեկույցը ներկայացնում է Սյունիքի մարզի շուրջ ձևավորված քաղաքական պատումների (նարատիվների) ...

Սեպտեմբեր 4, 2026
Փոդքասթ

Պասիվ նպաստից՝ իրական հնարավորություն․ ինչպես են փոխվում Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգն ու ծառայությունները

https://open.spotify.com/episode/7uIOlgqbtq1GVgMqCBF8sQ?si=tKwaiEj8QlGyCNT38g6nrg&nd=1&dlsi=5ac68d8a37584d91  «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանն է, ում հետ զրուցել ենք սոցիալական աջակցության ...

Սեպտեմբեր 10, 2026
Գորիս

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

2026թ․ հոկտեմբերի 25-ին և նոյեմբերի 28-ին  Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Տաթև, Կապան, Մեղրի համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Գորիս ...

Օգոստոս 31, 2026
Փոդքասթ

«Ասե՞մ, թե՞ չասեմ» ալիքում՝ 12 փոդքաստից բաղկացած հատուկ շարք

«Ասե՞մ, թե՞ չասեմ» ալիքի շրջանակում ներկայացնում ենք 12 թողարկումից բաղկացած հատուկ փոդքաստաշար՝ նվիրված երկու կարևոր բարեփոխումների՝ «Աղքատության գնահատման նոր համակարգին» ...

Օգոստոս 31, 2026
Համայնք

Տեղում ամփոփում են հացահատիկի բերքը՝ սպասելով աջակցության նոր ծրագրերի

Տիգրան Հովսեփյան Տեղ գյուղում հացահատիկի բերքահավաքն ակտիվ փուլում է։ Չնայած առատ անձրևները խանգարել են բույսերի փոշոտմանը, գյուղացիները բերքը վատ չեն ...

Օգոստոս 28, 2026
Համայնք

Ինչպե՞ս են կանայք այսօր խնամում իրենց

Նախկինում մաշկի մասնագիտական խնամքը շատերի առօրյայի մասը չէր։ Կոսմետոլոգի հաճախ դիմում էին հատուկ առիթներից առաջ կամ մաշկի նկատելի խնդիրների դեպքում։ ...

Օգոստոս 26, 2026
Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.