Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հայաստանի տնտեսական, սոցիալական քաղաքականության մեջ Սյունիքի «մասնաբաժինը» պետք է վերանայվի

by Անահիտ Բաղդասարյան
Հուլիս 22, 2021
0

 

 

 

 

Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին  www.mediapoint.am-ը  զրույցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, ով այս օրերին Գորիսում էր

 

 

 

 

 

 

 

2021թվականին Հայաստանն ունի թույլ հիմքերով տնտեսություն, որի վրա իր ազդեցությունն է թողել նախորդ տարի համավարակի, պատերազմի հետևանքով պետության կողմից չիրականացված կապիտալ շինարարական ներդրումային նախագծերը։ Այն կնպաստեր  2021 թվ–ի տնտեսական աճին՝ միաժամանակ լուծելով շատ կարևոր խորքային խնդիրներ, ինչպիսիք են աշխատավարձի, գնաճի, ներդրումների և այլնի հետ կապված հարցեր։ «Մենք պետք է օգտագործենք  2021 թվականը շատ ավելի արդյունավետ, որովհետև այս տեմպերով շարունակելը, պարտքով խնդիրները լուծելը չի կարող երկար շարունակվել։ Հակառակ դեպքում մի քանի տարի հետո Հայաստանը լուրջ պարտքային ճգնաժամի առաջ կկանգնի»,–www.mediapoint.am- ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տնտեսության վրա իր ազդեցությունը թողեցին նաև հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք լրացուցիչ անորոշություն և սպառնալիքներ  ստեղծեցին ներդրումների  համար․ ներդնողներից ոմանք դադար էին վերցրել ընտրական գործընթացում։

Տնտեսագետի խոսքով՝ 2020 թվականի ճգնաժամից  դուրս գալը 2-3 տարի կտևի, որի համար  կառավարությունը պետք է կարողանա լրացուցիչ գումարներ գտնել և դրա համապատասխան ներդրումներ կատարել  տնտեսության մեջ։ «Եթե ուզում ենք այս իրավիճակից դուրս գալ, պետական բյուջետային գումարները պետք է ավելացնենք, որի համար, բնականաբար, պետք է և՛ պարտք անենք, և՛ ներդրումներ։ Բայց այդ պարտքը պետք է դնենք կապիտալ ծրագրերի մեջ և ոչ թե ընթացիկ, ինչպիսին է, օրինակ, աշխատավարձ, թոշակ և այլն։ Այսինքն խնդիրը պարտքի մեջ չէ, այլ դրա արդյունավետ կառավարման»,–ասում է նա։

Չնայած, որ 2020թ․ 44–օրյա պատերազմի թողած ազդեցությունը տնտեսության վրա դեռևս ամբողջությամբ գնահատված չէ, բայց որոշ ոլորտներում դրա բացասական ազդեցությունն  արդեն նկատելի է։ Օրինակ, կորցրած տարածքների պատճառով գյուղատնտեսության ոլորտում, հատկապես անասնապահության մասով ազդեցությունը բավական մեծ է։ Էներգետիկ համակարգում ևս կլինեն փոփոխություններ․ մինչ պատերազմ Հայաստանը Արցախից ստանում էր 5%–ի չափով էլեկտրաէներգիա, իսկ հիմա՝ ոչ․ այսինքն, ըստ Ս․ Պարսյանի կանխատեսումների,  հնարավոր է նաև էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում։ Հանքարդյունաբերության ոլորտում կլինի հումքի ծավալների կրճատում․ Հայաստանի տարածքով էր արտահանվում կամ վերամշակվում Արցախից բերված հումքը, իսկ հիմա դրա ծավալները բավական կրճատվել են։ Պատերազմի արդյունքում, պայմանավորված, նոր սահմանների հետ, մեծացել են նաև ռազմական ծախսերը։

Պատերազմի անմիջական ազդեցությունը Սյունիքի մարզի վրա էր։ Ադրբեջանին հանձնված տարածքներում բնակչության մեծ մասը սյունեցիներ էին և տարիներ շարունակ օգտվում էին այդ տարածքների ռեսուրսներից, որոնք այլևս չկան։ «Այդ մարդկանց համար պետք է այլընտրանքային եկամուտի աղբյուրներ գտնել, նոր նախագծեր առաջարկել։ Ժամանակն է, որ Հայաստանի  տնտեսական, սոցիալական քաղաքականության  մեջ Սյունիքի, այսպես ասած, մասնաբաժինը վերանայվի՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները»,–ավելացնում է Սուրենը։

Ամենամեծ մարտահրավերը, որն այժմ ծառացած է Հայաստանի  առջև, արտագաղթն է, որին հնարավոր է դիմակայել հանրությանը  անվտանգության երաշխիքներ ապահովելով։ Բնականաբար, հնարավոր բոլոր ռազմական գործողությունները ստիպում են, կամ մարդկանց մոտ տրամադրություն են ստեղծում արտագաղթելու։ Այստեղ պետք է երաշխիքներ տրամադրվեն, լրացուցիչ սոցիալական փաթեթներ առաջարկվեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ովքեր մի քանի օրում դարձան սահմանապահ»,– առաջարկում է մեր զրուցակիցը։

Այս ամենից զատ, ըստ նրա, Սյունիքը հարավային զբոսաշրջային հիմնական ուղղությունն է, և այս ուղղությունը մեր կորուստներ ունի ոչ միայն ներգնա, այլև արտագնա զբոսաշրջության մասով։ Եթե չկարողականանք անվտանգության հարցը լուծել, կարող ենք ենթադրել, որ այս տարի էլ զբոսաշրջության ոլորտը կշարունակի կորուստներ ունենալ։ Գնալով կկորցնենք ներդրումային գրավչությունը։

Սյունիքը նաև մեծ մարտահրավեր ունի պայմանավորված նոյեմբերի 9–ի պարտավորությամբ․ խոսքը վերաբերում է ճանապարհային ուղիներին։ Այդ ճանապարհի վրա վերահսկողությունը կամ այդ ճանապարհի իրավական կարգավիճակը նույնպես իր ազդեցությունը կթողնի հարավի վրա։

 

Անահիտ Բաղդասարյան

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում
Հոդվածներ

Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

https://youtu.be/rixVN6XVkcU?si=Bym8w7uU2R84iq0Q Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ հայտարարելով դրանցում հաճախակի հայտնաբերվող կարանտինային հիվանդությունների մասին։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն ...

Օգոստոս 14, 2026
Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում
Հոդվածներ

Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

Վահագնի ձեռքում  փեթակից նոր հանված մեղրամոմով մեղրը գեղեցիկ կտորների է վերածվում, որ նախ հյուրասիրի, հետո ինքը համտեսի սեփական աշխատանքի պտուղները: ...

Օգոստոս 13, 2026
Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով
Գորիս

Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի թիվ 364Ա որոշմամբ՝ Գորիս համայնքում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել են ավագանու ...

Օգոստոս 13, 2026
Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ի՞նչ է փոխվել Գորիսի գյուղմթերքի շուկայում
Տեսանյութեր

Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ի՞նչ է փոխվել Գորիսի գյուղմթերքի շուկայում

2026 թվականի հունիսի սկզբից Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը մի քանի փուլով սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ներմուծվող մի շարք գյուղմթերքի նկատմամբ՝ ...

Օգոստոս 10, 2026
Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ
Համայնք

Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ

Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում ավարտին են մոտեցել «Հողի արձագանքներ» ծրագրով նախատեսված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել և գծանշվել է 5.4 ...

Օգոստոս 5, 2026
Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.